484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Պարզվել է Բաշկիրիայում հայերի մասնակցությամբ գրանցված միջադեպի պատճառը
12:14
29 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պարզվել է Բաշկիրիայում յոթ հայերի մասնակցությամբ գրանցված միջադեպի պատճառը։

Բաշկիրիայի Սալավատ քաղաքում հոկտեմբերի 29–ի գիշերը դիմակավորված անհայտ անձինք ավտոմեքենայով մոտեցել են ավտոսերվիսին և կրակ բացել յոթ մարդու ուղղությամբ։ Բոլոր տուժածներն ազգությամբ հայեր են։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Բոլոր տուժածների վիճակը գնահատվում է ծանր։
 
Նախնական տվյալներով` տուժածները միջադեպից մի քանի ժամ առաջ հանդիպել են անհայտ անձանց հետ ։
LifeNews–ը հաղորդում է, որ կրակոցներից առաջ ճանապարհային  միջադեպ է տեղի ունեցել։

Իրավապահ մարմինների աղբյուրի խոսքով` երեկոյան, կրակոցներից առաջ, տուժածները մասնակցել են ռեստորանում կազմակերպված մեծ խնճույքի, որի ժամանակ նրանցից մեկին զանգահարել են և օգնություն խնդրել. վարորդը մեքենայով ընկել էր ձորը` ռեստորանից ոչ հեռու։ Տուժածները որոշել են օգնել։

«Ավտոմեքենան ձորից դուրս բերելու ժամանակ նրանց են մոտեցել երեք անհայտ անձինք և սկսել բջջային հեռախոսով տեսանկարահանել տեղի ունեցածը` ընթացքում բարձր մեկնաբանելով», – նշել է աղբյուրը։ «Դրանից հետո լեզվակռիվ է սկսվել և անհայտ անձանցից մեկը տրավմատիկ ատրճանակով մի քանի անգամ կրակել է տղամարդկանցից մեկի դեմքին»,– ընդգծում է աղբյուրը։

Անհայտ անձինք հեռացել են, իսկ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։ Մյուսները վերադարձել են ավտոսերվիս` միջադեպը քննարկելու նպատակով։ Այդ ժամանակ ավտոսերվիս են ներխուժել անհայտ անձինք և կրակ բացել նրանց ուղղությամբ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:25
03 Նոյեմբերի 2017
Ռուսաստանում ձերբակալվել է հայաստանցու վրա կրակողը
Լիպեցկում ձերբակալված է Վիտալի Լոբոդինը, ով կրակել է հայաստանցու վրա։
09:25
03 Նոյեմբերի 2017
Երևանում քաղաքացի է կորել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին ուշ երեկոյան Երևանում։
12:50
02 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. կա տուժած (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։
10:55
02 Նոյեմբերի 2017
Երևանում գրանցված ՃՏՊ–ն ավարտվել է դանակահարությամբ. 3 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:
07:24
02 Նոյեմբերի 2017
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել։ Նրանք որոնվում էին որպես անհետ կորած։
13:41
01 Նոյեմբերի 2017
Մեղրիի մաքսակետում կանխվել է 105 կգ հերոինի ներկրման փորձ
Ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացու վարած սառնարանային բեռնատարը։
12:05
01 Նոյեմբերի 2017
ԱՄՆ քաղաքացի է մահացել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով
րեկ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սևանի ճանապարհին։
11:31
01 Նոյեմբերի 2017
Մանհեթենի ահաբեկչության հետևանքով կա 8 զոհ, 12 վիրավոր (ՖՈՏՈ)
Նյու Յորքում հոկտեմբերի 31-ին ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհվել է 8 մարդ, 12 մարդ վիրավորվել է։
19:25
31 Հոկտեմբերի 2017
«Թումոյի» մոտ գյուրզայի ձագ են գտել
«Թումոյի» մոտ  գյուրզայի ձագ են գտել։
18:33
31 Հոկտեմբերի 2017
Երևանի ԲԿ–ներից մեկում 31–ամյա տղամարդը ծեծել է բժշկին, նա բերման է ենթարկվել
Երևանի բժշկական կենտրոններից մեկում 31–ամյա քաղաքացին  հոյհոյել, գլխով հարվածել է բժշկի դեմքին։
16:09
31 Հոկտեմբերի 2017
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին վեճի ժամանակ կրակել է ռեստորանի այցելուի ուղղությամբ
Նաբերեժնիե Չելնի քաղաքի բնակչին կրծքավանդակի վնասվածքով հոսպիտալացրել են տեղի ռեստորաններից մեկից։
20:57
30 Հոկտեմբերի 2017
Երեխային պատանդ վերցրած տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում երեխային պատանդ վերցրած տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել: