483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Երկու կնոջ սպանության մեջ կասկածվողն անչափահաս է
13:09
02 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 2  նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երկու տարեց կնոջ սպանության մեջ կասկածվում է եղեգնաձորցի, 16-ամյա Նարեկ Խ-ն, հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Համաձայն հաղորդագրության, հոկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Իսակովի փողոցի 25 տան բակում հայտնաբերվել է նույն տան բնակչուհի,1924 թ. ծնված Վարդուշ Սիմոնյանի դին:

Արտաքին զննությամբ հայտնաբերվել են գանգուղեղային վնասվածքներ:
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հոկտեմբերի 30-ին քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ մի երիտասարդ մոտ մեկ շաբաթ առաջ ոսկյա իրերի առուվաճառքով զբաղվող Եղեգնաձորի մի բնակչի վաճառել է ոսկյա ականջօղեր, որոնք պատկանել են սպանված կնոջը: Պարզվել է, որ երիտասարդը եղեգնաձորցի, 16-ամյա Նարեկ Խ-ն է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը Նարեկը բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին և անհերքելի ապացույցների ճնշման տակ խոստովանել, որ ինքն է սպանել կնոջը:

Նմանատիպ մի դեպք էլ գրանցվել էր հոկտեմբերի 24-ին: Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղում, հողամասում, հայտնաբերվել էր 1939 թ. ծնված Գոհար Բարսեղյանի դին` դարձյալ վնասվածքների հետքերով:

Հետագա աշխատանքների շնորհիվ Նարեկը խոստովանել է, որ այս կնոջն էլ սպանել է ինքը և հափշտակել նրա մեկ զույգ ոսկյա ականջօղերը:

Կատարվում է քննություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:38
28 Մարտի 2017
Պարզվել են կարևոր հանգամանքներ Կոտայքում կատարված սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցվել Նոր Հաճնի բնակիչ, 46-ամյա Վախթանգ Մարգարյանի սպանության դեպքի առթիվ:
14:58
28 Մարտի 2017
Առեղծվածային դեպք Կոտայքում. մեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով դի
Երեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
28 Մարտի 2017
Ավտովթար Արագածոտնի մարզում. 2 մանկահասակ երեխաներով ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց
Երեքշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:58
27 Մարտի 2017
Երևանի ոստիկանապետն ինքնասպանություն է կանխել. մանրամասներ
Երկուշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:14
27 Մարտի 2017
Ական է հայտնաբերվել Հայաստանի հանգստյան տներից մեկի մոտ
Ական է հայտնաբերվել Շիրակի մարզի հանգստյան տներից մեկի մոտ։
15:22
27 Մարտի 2017
Կոտայքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. հարվածը հասցրած մեքենան փախուստի է դիմել
Երկուշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
12:59
27 Մարտի 2017
Ղազախստանցի ֆուտբոլիստների արկածները Հայաստանում կամ դուբլ 2
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի «բախտը չբերեց» ոչ միայն դաշտում։
12:55
27 Մարտի 2017
Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Մեծամորի ոստիկանապետը
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մեծամորի ոդտիկանապետի մասնակցությամբ:
11:26
27 Մարտի 2017
Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Երևանում
Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը Երևանում արտակարգ վայրէջք է կատարել երևանյան օդանավակայանից օդ բարձրանալուց հետո։
12:25
26 Մարտի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 30–ամյա տղամարդը հոր հետ խոսելուց հետո ինքնասպան է եղել
Նախօրեին՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
19:30
25 Մարտի 2017
Նախօրեին Լոռիում Opel–ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:25
25 Մարտի 2017
Հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին
Սյունիքի մարզում հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: