528.16
7.12
475.91
+30
Եղանակը Երևանում
Հայ

Երևանյան ակումբներից մեկի 27–ամյա բարմենի բնականարանում հայտնաբերվել է թմրանյութ, կաթոցիչներ. նա ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)

12:55
29 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ մայրաքաղաքում գործող ակումբներից մեկում թմրամիջոցներ են իրացվում։ 

Տվյալների հիման վրա ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Երևանի Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկվել երեք երիտասարդ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 6 փաթեթ։ Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները թմրամիջոցը ձեռք են բերել հիշյալ ակումբի բարմենից։ 27-ամյա երիտասարդը ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նրա անձնական խուզարկությամբ նույնպես մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց։ Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նաև բերման ենթարկվածի բնակարանում։ Հայտնաբերվել է 38 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, կաթոցիչներ ու էլեկտրական կշեռքներ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 27-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:38
19 Օգոստոսի 2019
Արմավիրում 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
13:06
19 Օգոստոսի 2019
Լոռիում 20-ամյա քաղաքացին սպանել է տղամարդու, այնուհետև հրկիզել դիակը
Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու:
12:33
19 Օգոստոսի 2019
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով ՀՀ քաղաքացի է մահացել
ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ և 8 տուժած:
20:00
18 Օգոստոսի 2019
3-ամյա աղջիկն ընկել է պատուհանից. նրա մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, վիճակը կայուն ծանր է (ՖՈՏՈ)
Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից:
17:49
18 Օգոստոսի 2019
Լոռու մարզում տուն է այրվել. խոհանոցի հատակին հայտնաբերվել 46-ամյա տղամարդու դի
Նախօրեին՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Պուշկինո գյուղում:
13:02
18 Օգոստոսի 2019
Վեդի-Լանջառ ավտոճանապարհին մեքենան ընկել է ջրատարի մեջ. երկու մարդ հոսպիտալացվել է
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
14:05
17 Օգոստոսի 2019
Երևանում կինն ավտոմեքենայում կտրել է երակները
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Երևանի կենտրոնում:
18:16
16 Օգոստոսի 2019
Մայրը շփոթել է դեղը. 2-ամյա երեխան թունավորվել է նեյրոլեպտիկից
Արտակարգ դեպք է պատահել Արցախում նախօրեին։
13:39
16 Օգոստոսի 2019
Երևանի շուկաներից մեկում հրդեհ է բռնկվել
Ուրբաթ` օգոստոսի 16-ին, հրդեհ է բռնկվել Երևանի վարչական շրջաններից մեկի շուկայում:
11:15
16 Օգոստոսի 2019
Երևանում տեղի է ունեցել ՃՏՊ միկրոավտոբուսի մասնակցությամբ. 6 մարդ հոսպիտալացվել է
Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
10:16
16 Օգոստոսի 2019
Մեկ օրում ինքնասպանության երկրորդ փորձն է կանխվել. Նոր Հաճնում քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին Կոտայքի մարզում: