539.06
7.43
478.4
+31
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում թրաֆիքինգի դեպք է բացահայտվել. կասկածյալները տղամարդ ու կին են. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)

11:37
23 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևանում բնակվող 43-ամյա մի տղամարդ ու 49-ամյա մի կին մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպում են փողոցային մանր առևտրով զբաղվող անձանց դրամահավաքի աշխատանքներ, ինչպես և բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով վերցնում են առևտրով վաստակած գումարի մի մասը՝ վերջիններիս ենթարկելով շահագործման, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդն ու կինը 2016-ից 2019 թվականների ընթացքում մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվող մի խումբ անձանց դրել են շահագործման վիճակի մեջ՝ նրանց կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։ Բացի այդ՝ նրանցից մեկին հարկադրել են մուրացկանությամբ զբաղվել։ Կինը և տղամարդը ամեն օր վերցրել են այանձանց վաստակած ողջ գումարը կամ գումարի մի մասը։

«Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել մարդու թրաֆիքինգի, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ, նյութական օգուտ խոստանալու միջոցով, շահագործման նպատակով հավաքագրելու, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով և հարկադրանքի այլ ձևերով շահագործման վիճակի մեջ դնելու հատկանիշներով։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են», – նշում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:43
14 Հունիսի 2019
Իրանից Հայաստան եկած երիտասարդների մոտ թմրամիջոցներ են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Իրանից Հայաստան եկած երիտասարդների մոտ թմրամիջոցներ են հայտնաբերվել:
15:53
14 Հունիսի 2019
Ընտանեկան «հաշիվներ». Արցախում 7–ամյա աղջիկը դանակահարել է կրտսեր քրոջը
Արտակարգ պատահար է տեղի ունեցել արցախյան գյուղերից մեկում։
15:52
14 Հունիսի 2019
Քաղաքացին ուրիշի քարտով կատարել է կանխիկացում` պատճառելով 771.000 դրամի վնաս (ՎԻԴԵՈ)
Քաղաքացին ուրիշի քարտով կատարել է կանխիկացում`  պատճառելով 771.000 դրամի վնաս:
15:25
14 Հունիսի 2019
Պատուհաս բակում. տղամարդը փորձել է կրակել առնետին, բայց ինքն իրեն վնասվածք է հասցրել
Նախօրեին տարօրինակ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
12:40
14 Հունիսի 2019
Երևանում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել միկրոավտոբուսի մասնակցությամբ (ՖՈՏՈ)
Նախօրեին՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
10:31
14 Հունիսի 2019
Երկրաշարժ է տեղի ունեցել Դիլիջանից ոչ հեռու
Հունիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 03:29-ին երկրաշարժ է գրանցվել Տավուշի մարզում։
23:03
13 Հունիսի 2019
Մատենադարանի մոտակայքում հրդեհ է բռնկվել. մեկ մարդ ստացել է ծանր այրվածքներ (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք է տեղի ունեցել հինգշաբթի Երևանում:
17:29
13 Հունիսի 2019
Հետախուզում է հայտարարվել Երևանում տաքսու վարորդի սպանության մեջ կասկածվող տղամարդու նկատմամբ (ՖՈՏՈ)
Հետախուզում է հայտարարվել Երևանում տաքսու վարորդի սպանության մեջ կասկածվող տղամարդու նկատմամբ:
14:35
13 Հունիսի 2019
Հրդեհ է բռնկվել «Չինար» ռեստորանում. մեկնել է 4 մարտական հաշվարկ
Այսօր կեսօրին հրդեհ է բռնկվել Երևանի Մոսկովյան փողոցում գործող «Չինար» ռեստորանում։
12:30
13 Հունիսի 2019
Շուշիում 13 տարեկան երեխան ընկել է բարձրահարկ շենքից, վիճակը ծանր է
Շուշիում 13 տարեկան երեխան ընկել է բարձրահարկ շենքից, վիճակը ծանր է:
12:24
13 Հունիսի 2019
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. հայրը հայտնաբերել է 34-ամյա որդու դին (ՖՈՏՈ)
Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
16:02
12 Հունիսի 2019
Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. հղի կինը հիվանդանոցում մահացել է
Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. հղի կինը հիվանդանոցում մահացել է: