530.62
7.19
475.87
+31
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում շինարարական ամբարձիչ է պոկվել, կան տուժածներ

22:58
01 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր երեկոյան Երևանում 5–րդ հարկից շինարարական ամբարձիչ է պոկվել, տուժածների վիճակը ծանր է։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, մարտի 1-ին, ժամը 18:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 58/1 շենքի վերելակը պոկվել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

«Պարզվել է, որ կիսակառույց շենքի շինարարական ամբարձիչը 5-րդ հարկի մակարդակից պոկվել և ընկել է առաջին հարկ. տուժել է 3 քաղաքացի», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Հ. Հ.-ն (ծնված 1985 թ.) և Ա. Ս.-ն (ծնված 1986 թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարները Ն. Պ.-ին (ծնված 1971 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:15
16 Օգոստոսի 2019
Երևանում տեղի է ունեցել ՃՏՊ միկրոավտոբուսի մասնակցությամբ. 6 մարդ հոսպիտալացվել է
Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
10:16
16 Օգոստոսի 2019
Մեկ օրում ինքնասպանության երկրորդ փորձն է կանխվել. Նոր Հաճնում քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին Կոտայքի մարզում:
23:15
15 Օգոստոսի 2019
Հայ ընտանիքը վթարի է ենթարկվել Վրաստանում. կան տուժածներ (ՖՈՏՈ)
Վրաստանում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով հայեր են տուժել:
17:29
15 Օգոստոսի 2019
Կինը փորձում է նետվել Կիևյան կամրջից. նրա հետ զրուցում է ԱԻՆ աշխատակիցը. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ (ՖՈՏՈ)
Այս րոպեներին քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել։
16:52
15 Օգոստոսի 2019
Երևանում կին-գրպանահատը ոսկյա իրերով դրամապանակ է գողացել (ՎԻԴԵՈ)
Կինը բերման է ենթարկվել իր տան մոտից:
16:15
15 Օգոստոսի 2019
64-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել ավտոտնակի տանիքում
Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել հինգշաբթի Կոտայքի մարզում:
14:51
15 Օգոստոսի 2019
Մահափորձ Լոռիում. հանցագործությունն ավարտին չի հասցվել
Վանաձորի 32-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ է կատարվել:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
13:02
15 Օգոստոսի 2019
Մոսկվայից մեկնած ուղևորատար օդանավը պատրաստվում է վթարային վայրէջքի
Մոսկվայից մեկնած ուղևորատար օդանավը պատրաստվում է վթարային վայրէջքի:
11:42
15 Օգոստոսի 2019
Հաղթանակ թաղամասում մեքենան փակվել է, 1 տարեկան երեխան մնացել է ներսում
Ահազանգ ԱԻն–ում. Հաղթանակ թաղամասում մեքենան փակվել է, 1 տարեկան երեխան մնացել է ներսում։
10:59
15 Օգոստոսի 2019
«Ուրալյան ավիաուղիների» օդանավի շարժիչներն այրվել են. այն վթարային վայէջք է կատարել եգիպտացորենի դաշտի վրա (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ուրալյան ավիաուղիների» օդանավի շարժիչներն այրվել են. այն վթարային վայէջք է կատարել եգիպտացորենի դաշտի վրա:
10:31
15 Օգոստոսի 2019
400 հատ հավ է գողացել ու բռնվել` պատճառելով 600.000 դրամի վնաս (ՎԻԴԵՈ)
400 հատ հավ է գողացել ու բռնվել` պատճառելով 600.000 դրամի վնաս: