537.15
7.44
480.03
+22
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում հանցագործը ոսկերչից գողացել է 200 հազ. դոլարի զարդեր ու թաքցրել պապի գերեզմանոցում (ՎԻԴԵՈ)

20:39
14 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը բացահայտել է խոշոր չափերով ոսկեղենի գողության հետ։ 

Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից. մայիսի լույս 5-ի գիշերը ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ բացել են իրենց մեքենայի դուռն ու սրահից գողացել ոսկե և ադամադե զարդեր, որոնց ընդհանուր արժեքն, ըստ տուժողի՝ գերազանցում էր 200.000 դոլարը։

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ գողության հատկանիշներով։ Մեքենայատերը ոսկու առ ու վաճառքով է զբաղվում։ Այդ օրը նա իր ոսկու խանութից զարդեր էր վերցրել տուն տանելու և օրվա ընթացքում մեքենայով այցելել էր տարբեր վայրեր։ Տուժողը տան բակում էր նկատել, որ մեքենայում թողած ոսկե և ադամանդե զարդերերով տոպրակները չկան։ Ահազանգից հետո նախ պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բուժհաստատություններից մեկի դիմաց։ Հանցագործության բացահայտմամբ սկսեցին զբաղվել ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, որոնք մանրակրկիտ ուսումնասիրեցին դեպքի հետ առնչվող, նույնիսկ աննշան թվացող մանրուքները։ 

Ոստիկանների ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ տուժողը մեքենան վաճառում էր, և վերջերս տարբեր անձինք եկել էին այն տեսնելու։ Քանի որ մեքենայի դուռը բացել էին հարմարեցված բանալիով, ուստի վարկած առաջ քաշվեց, որ հնարավոր է թվացյալ գնորդներից մեկը բանալին ինչ-որ կերպ պատճենահանած լիներ։ Հետախուզական միջոցառումները կենտրոնացվեցին այս վարկածի իսկությունը ճշտելու ուղղությամբ:

Շուտով հայտնի դարձավ, որ գողությունից օրեր առաջ տուժողի գործընկերներից մեկը իր մտերիմի հետ եկել էր մեքենան տեսնելու։ Այդ ընթացքում նույնիսկ թվացյալ գնորդը այն վարել էր, ուստի չէր բացառվում, որ հենց այդ անձն էլ, նախնական վարկածով՝ պլաստիլինով պատճենել էր մեքենայի բանալին՝ հետագայում նույնատիպ բանալի պատրաստելու և մեքենայից գողություն անելու նպատակով։ Կարճ ժամանակում պարզվեց, այդ անձի ինքնությունը։ Պարզվեց նաև դեպքին նախորդած ժամերին նրա շարժը։ Եվ այսպես, մայիսի 4-ին տուժողը իր խանութից վերցրել է տոպրակներով զարդերը և մեքենայով շարժվել մայրաքաղաքի Խորենացու փողոցում գտնվող իր արտադրամաս։ Մի քանի օր առաջ նրա մեքենան տեսնելու եկած անձը մեքենայով և ոտքով հետևել է նրա շարժին՝ սպասելով Խորենացու փողոցում։ Երբ տուժողը դուրս է եկել արտադրամասից ու շտապել բուժհաստատությունում գտնվող ծնողին այցելության, նրան փողոցում սպասող անձը շարունակել է հետևել։ Տուժողը, հասնելով տեղ, մեքենան կայանել է բուժհաստատության ավտոկայանատեղիում և բարձրացել հիվանդանոց։ Րոպեներ անց մեքենային է մոտեցել նրան հետևած տղամարդը, կրկնօրինակ բանալիով բացել մեքենայի դուռը, վերցրել տոպրակներով զարդերն ու ոտքով հեռացել։ Այս ամենը պարզելուց հետո առաջ քաշված վարկածի իսկությունը հիմնավորվեց։ Նաև օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ գողությունը կատարած Արման Սահակյանը մենակ չի գործել, քանի որ հանցագործության ծրագրմանն ու իրականացմանը մասնակցել է նաև տուժողի գործընկեր Տիգրան Գասպարյանը, գտնվել է մեքենայում: 

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները 34-ամյա Սահակյանին ու 35-ամյա Գասպարյանին հայտնաբերեցին մայիսի 11-ին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում և կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Բերման ենթարկվածները ոստիկանությունից ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ ձերբակալվեցին։

«Հետագա միջոցառումներով՝ իրավապահները հայտնաբերեցին նաև գողոնը։ Տոպրակներով ոսկե և ադամանդե զարդերը թաքցված էին Արման Սահակյանի պապի գերեզմանոցում։ Զարդերն առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։ 

Երևանի բնակիչներ Արման Սահակյանին ու Տիգրան Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել։ Դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել ու տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:07
24 Մայիսի 2019
Երևանում 15-ամյա դպրոցականը դանակահարել է համադասարանցուն. հարուցվել է քրգործ
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
15:14
24 Մայիսի 2019
Շիրակի մարզում 59-ամյա քաղաքացին դանակահարել է քրոջը, վնասվածքներ պատճառել հորաքրոջ տղային, իսկ հետո ինքնասպան եղել (ՖՈՏՈ)
Այսօր՝ մայիսի 24-ին, դաժան ու զարհուրելի դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
13:42
23 Մայիսի 2019
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 2–ի վիճակը ծանր է
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 2–ի վիճակը ծանր է:
12:51
23 Մայիսի 2019
ՀՀ երեք քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել Իտալիայում տեղի ունեցած վթարում. դեսպանատուն
Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում եղել է Հայաստանի 8 քաղաքացի:
11:37
23 Մայիսի 2019
Երևանում թրաֆիքինգի դեպք է բացահայտվել. կասկածյալները տղամարդ ու կին են. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)
Երևանում թրաֆիքինգի դեպք է բացահայտվել. կասկածյալները տղամարդ ու կին են. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
18:15
22 Մայիսի 2019
Երևանի բնակիչը դաժանորեն ծեծել է հորը. ոստիկանություն
Երևանի Սարի Թաղի բնակիչը ձերբակալվել է հորը ծեծելու կասկածանքով:
17:41
22 Մայիսի 2019
Ողբերգական ՃՏՊ Իտալիայում. տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կան
Հայաստանի քաղաքացիներ են տուժել Իտալիայում զբոսաշրջային ավտոբուսի շրջվելու հետևանքով:
12:15
22 Մայիսի 2019
Սյունիքում հրդեհ է բռնկվել մարդատար ավտոբուսում, որում էքսկուրսիա մեկնող դպրոցականներ են եղել
Սյունիքում հրդեհ է բռնկվել մարդատար ավտոբուսում, որում էքսկուրսիա մեկնող դպրոցականներ են եղել:
11:53
22 Մայիսի 2019
Վոլժսկիում ամբողջությամբ այրվել է հայ բազմազավակ ընտանիքի տունն, իրերն ու գույքը
Վոլժսկիում մայիսի 20–ի գիշերն ամբողջությամբ այրվել է Արամ Բաղդասարյանի ընտանիքին պատկանող տունը, իրերն ու ավտոմեքենան։
10:44
22 Մայիսի 2019
Ողբերգական ավտովթար Երևանում. BMW–ն գլխիվայր հայտնվել է Հրազդան գետում. կա 1 զոհ, 1 վիրավոր
30–ամյա օպերլիազորը BMW–ով գլխիվայր հայտնվել է Հրազդան գետում։
21:15
21 Մայիսի 2019
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալներից մեկը դուրս է վազել խցից, կտրող-ծակող գործիքով հարվածել մեկ այլ դատապարտյալի. հարուցվել է քրգործ
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալներից մեկը դուրս է վազել խցից, կտրող-ծակող գործիքով հարվածել մեկ այլ դատապարտյալի. հարուցվել է քրգործ:
18:47
21 Մայիսի 2019
Արագածոտնում 3 անչափահասներ խատուտիկ են կերել ու թունավորվել են
Արագածոտնում 3 անչափահասներ խատուտիկ են կերել ու թունավորվել են։