ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան մոտոցիկլի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել Երևանում։
Загружается новость ... "Лево"
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, փետրվարի 23-ին, ժամը 18:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ բախվել են «Toyota Voxy» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Դ.) և «Hayasa» մակնիշի մոտոցիկլը (վարորդ՝ Լ. Մ., ծնված 1994 թ.)», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Փրկարարները մոտոցիկլետի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:–0–