438.97
4.35
404.36
+6
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում ԿԱՄԱԶ–ը բախվել է ցուցանակ տեղադրող մեքենային. ցուցանակ տեղադրողը մի քանի մետրից վայր է ընկել

15:39
15 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10։40-ի սահմաններում 59-ամյա Ռոբերտ Մհերյանն իր վարած ԿԱՄԱԶ 5410 մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում բախվել է Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի մոտ գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային։

Բախման հետևանքով ցուցանակը տեղադրողը, ով եղել է կռունկի համար նախատեսված հատուկ արկղում, վայր է ընկել մոտ 3 մետր բարձրությունից։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Կայքի հաղորդմաբմ, դեպքի վայրում ԿԱՄԱԶ–ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և ոստիկանները շտապ օգնություն են կանչել, որը տեղում առաջին օգնությունն է ցուցաբերել։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել