536.6
7.56
476.68
+35
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի կենտրոնում 29–ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվող 19–ամյա երիտասարդը ներկայացել է իրավապահներին (ՖՈՏՈ)

19:48
27 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են «Քուին բուրգեր» արագ սննդի կետի դիմաց տեղի ունեցած սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ. 19-ամյա երիտասարդը, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ներկայացել է իրավապահներին, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

19-ний парень обвинение

2019թ. մարտի 19-ին՝ ժամը 18:20-ին, Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ՝ ծնված 1990 թվականին, ով գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2019թ. մարտի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): 28-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

Загружается новость ... "Лево"

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի, ինչպես նաև վարչական շրջանների դատախազության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 2000 թվականին:

Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ. դեպքի վայրի զննությամբ՝ «Քուին բուրգեր» արագ սննդի կետի դիմացի մայթեզրին, հայտնաբերվել են արնանման հետքեր և ծալովի դանակ, վերցվել են նմուշներ, առգրավվել են տուժածի հագին դեպքի պահին եղած հագուստները, հարցաքննվել վկաներ, կատարվել է անձի ճանաչման քննչական գործողություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական և դատահետքաբանական փորձաքննություններ: 

Որոշում է կայացվել՝ քննչական խումբ կազմելու և նախաքննությունը քննչական խմբին հանձնարարու վերաբերյալ:

Սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ դեռևս 2018 դեկտեմբերի 24-ին նույն՝ 2000թ. ծնված երիտասարդի կողմից Երևան քաղաքի Սարի Թաղ թաղամասի տներից մեկի դիմաց միջանձնային հարաբերությունների պարզաբանման կապակցությամբ ծագած վիճաբանության ժամանակ 1974թ. ծնված տղամարդուն սուր կտրող-ծակող գործիքով առերևույթ հարվածներ հասցնելու վերաբերյալ: 45-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Հաշվի առնելով, որ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ երկու հանցավոր արարքները առերևույթ կատարվել են միևնույն անձի՝ 19-ամյա երիտասարդի կողմից, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ որոշում է կայացվել՝ նշված քրեական գործերը մեկ վարույթ միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:

Որոշում է կայացվել՝ 2000թ. ծնված երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:–0–
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:10
15 Հուլիսի 2019
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձ կալանավորվել է
Ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով բերման են ենթարկվել Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1992 և 1996թթ.:
10:55
15 Հուլիսի 2019
Ահազանգ ԱԻՆ–ում. 32–ամյա քաղաքացին Արագած լեռան խառնարանի մոտ վնասել է ոտքը
Ահազանգ ԱԻՆ–ում. 32–ամյա քաղաքացին Արագած լեռան խառնարանի մոտ վնասել է ոտքը:
10:12
15 Հուլիսի 2019
4 ջրատար և 67 փրկարար. Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված հրդեհը հաջողվել է մարել միայն կեսգիշերն անց
4 ջրատար և 67 փրկարար. Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված հրդեհը հաջողվել է մարել միայն կեսգիշերն անց։
23:56
14 Հուլիսի 2019
Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 4 ջրատար և 59 փրկարար
Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 4 ջրատար և 59 փրկարար. աշխատանքները ղեկավարում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
23:12
14 Հուլիսի 2019
3 ջրատար և 50 փրկարար. Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել (ՎԻԴԵՈ)
3 ջրատար և 50 փրկարար. Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված խոշոր հրդեհը դեռ չի հաջողվում մարել։
19:23
14 Հուլիսի 2019
Լոռիում քարաթափման հետևանքով մահացել են կինն ու նրա 12–ամյա երեխան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Լոռիում քարաթափման հետևանքով մահացել են կինն ու նրա 12–ամյա երեխան:
15:12
14 Հուլիսի 2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. մեկ մարդ մահացել է
Նախօրեին՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
11:00
14 Հուլիսի 2019
Արտակարգ պատահար Երևանում. տրոլեյբուսի հոսանքաընդունիչ ձողը պոկվել և ընկել է կողքով ընթացող մեքենայի վրա (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արտակարգ պատահար Երևանում. տրոլեյբուսի հոսանքաընդունիչ ձողը պոկվել և ընկել է կողքով ընթացող մեքենայի վրա, կա վիրավոր։
14:25
13 Հուլիսի 2019
Երևանում դանակահարություն է տեղի ունեցել. կասկածյալը ձերբակալված է
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
12:08
13 Հուլիսի 2019
Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան
Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել:
23:35
12 Հուլիսի 2019
Մահվան ելքով պատահար Գյումրիում. գնացքը վրաերթի է ենթարկել կնոջը
Ուրբաթ երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում կայարանի մոտ:
15:19
12 Հուլիսի 2019
Արտակարգ դեպք հայկական գյուղում. արջն անցել է բակերով և հավեր է վնասել
Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում։