534.43
7.58
476.45
+27
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի բնակարաններից մեկում 65–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. նրան մահվան հասցնելու մեջ կասկածվում է տղամարդու կրտսեր եղբայրը

17:09
25 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 12։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Հարավ-Արևմտյան թաղամասի Շերամի 113 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ 65-ամյա Աշոտ Հարթենյանի դին։

Загружается новость ... "Лево"

Դատաբժշկի տեղեկություններով՝ դիակի վրա կան բռնության հետքեր։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Կայքի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Մալաթիայի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել մահացածի 62-ամյա եղբորը։ Նշվում է նաև, որ բնակարանում ամբողջովին տիրում է հակասանիտարական վիճակ։

Կայքի հաղորդմամբ, սպանվածն ու կասկածյալը նախկինում մի քանի անգամ դատապարտված են եղել։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:48
17 Հուլիսի 2019
Իջևանում ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, կան վիրավորներ (ՎԻԴԵՈ)
Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան վիրավորներ։
14:37
17 Հուլիսի 2019
Գելենջիկում ՃՏՊ–ի հետևանքով հայ ընտանիք է զոհվել, այդ թվում` 2 երեխա
Գելենջիկում ՃՏՊ–ի հետևանքով հայ ընտանիք է զոհվել, այդ թվում` 2 մանկահասակ երեխա։
14:06
17 Հուլիսի 2019
Արտակարգ պատահար Երևանում. բեռնատարի կոնտեյները կողաշրջվել է Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում
Արտակարգ պատահար Երևանում. Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում բեռնատարի կոնտեյներ է կողաշրջվել։  
13:26
17 Հուլիսի 2019
Մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Առգրավվել  են շուրջ 320 անվանում 3.000 տուփ դեղեր՝ նախնական հաշվարկով մոտ 100.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։
11:29
17 Հուլիսի 2019
57–ամյա Վահան Սերոբյանը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է ամյա Վահան Սերոբյանը։
21:25
16 Հուլիսի 2019
39–ամյա մայրն ու 17–ամյա դուստրն որոնվում են որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում են 39–ամյա մայրն ու նրա 17–ամյա դուստրը։
21:15
16 Հուլիսի 2019
31–ամյա տղամարդը մտել է «Էրեբունի» ԲԿ–ի աշխատակիցների մեկի աշխատասենյակն ու գողացել բջջայինը (ՎԻԴԵՈ)
31–ամյա տղամարդը մտել է «Էրեբունի» ԲԿ–ի աշխատակիցների մեկի աշխատասենյակն ու գողացել բջջայինը` պատճառելով մոտ 400․000 դրամի վնաս:
20:08
16 Հուլիսի 2019
Խափանում է գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված Airbus–ում Մոսկվա-Քիշնև չվերթի ժամանակ
Խափանում է գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված Airbus–ում Մոսկվա-Քիշնև չվերթի ժամանակ:
17:59
16 Հուլիսի 2019
Ռուս սահմանապահներն Իրանի քաղաքացու կողմից թմրանյութերի ներկրման փորձ են կանխել (ՖՈՏՈ)
Թմրանյութերի ապօրինի ներկրման փորձ է կանխվել։
17:48
16 Հուլիսի 2019
Երևանում հայրը ոստիկաններին հայտնել է, որ որդին գողացել է 10մլն դրամ և 4500 դոլար
Երևանում հայրը ոստիկաններին հայտնել է, որ որդին գողացել է 10մլն դրամ և 4500 դոլար:
16:13
16 Հուլիսի 2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են մարդատար Գազելն ու քարով բարձված ԶԻԼը (ՖՈՏՈ)
Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
12:19
16 Հուլիսի 2019
Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսներ
Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսներ: