439.88
4.45
403.71
+2
Եղանակը Երևանում
Հայ

Վրեժխնդրություն եղբոր համար. Սևանում դանակահարության դեպք է գրանցվել

21:15
19 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 16–ին դանակահարություն է տեղի ունեցել Սևանում։

Загружается новость ... "Лево"

ՀՀ ոստիկանության հաղորդմամբ, հուլիսի 16-ին, ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք, արտաքին արյունահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սևան քաղաքի 39-ամյա մի բնակիչ: 

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 16-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Շահումյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի բակում հիվանդանոց տեղափոխված տղամարդը վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածքներ պատճառել Սևանի 28-ամյա մի բնակչի, ինչից հետո վերջինիս 27-ամյա եղբայրը, տեղեկանալով եղբորը վնասվածք պատճառելու մասին, եկել է Սևան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակում գտնվող եկեղեցու մոտ և հանդիպել եղբորը հարվածողին և իր մոտ եղած դանակով հարվածել է նրան՝ պատճառելով վնասվածքը: Նա դիմել է փախուստի՝ դեպքի վայրում թողնելով դանակի կաշվե պատյանը ու գլխարկը: 

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 18-ին, ժամը 17.05-ին, Սևան քաղաքի Չարենցի փողոցից 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Սևանի բաժին: Նա ձերբակալվել է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:56
09 Մարտի 2024
Գյումրիի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
Փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
15:40
07 Մարտի 2024
33–ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Երևանում  ինքնասպանության փոորձ է կանխվել
13:12
07 Մարտի 2024
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
12:46
07 Մարտի 2024
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
19:37
06 Մարտի 2024
Գեղարքունիքում մեքենաներ են բախվել․ կա զոհ և հինգ վիրավոր
Գեղարքունիքում մեքենաները բախվել ու ջարդուփշուր են եղել․ կա զոհ և հինգ վիրավոր
14:47
06 Մարտի 2024
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել․ դեպքի վայրում է փրկարարների 3 մարտական հաշվարկ
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել
11:53
06 Մարտի 2024
Խոշոր հրդեհ Երևանում․ տարհանվել է 7 մարդ և 1 շուն, բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ Երևանում․  բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի․ ՖՈՏՈ
21:15
05 Մարտի 2024
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
11:05
05 Մարտի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց