+15
Եղանակը Երևանում
Հայ

Վոլժսկիում ամբողջությամբ այրվել է հայ բազմազավակ ընտանիքի տունն, իրերն ու գույքը

11:53
22 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Վոլժսկիում մայիսի 20–ի գիշերն ամբողջությամբ այրվել է Արամ Բաղդասարյանի ընտանիքին պատկանող տունը, իրերն ու ավտոմեքենան։

«Գլխավորն այն է, որ բոլորը ողջ են, ոչ ոք չի տուժել, իսկ մնացածը կկարգավորվի», – նշում է Արամ Բաղդասարյանը` փորձելով չկորցնել լավատեսությունը։

Բաղդասարյանները եկել են Վոլգոգրադ հինգ տարի առաջ։ Գնել են հողատարածք, աստիճանաբար տուն են կառուցել։ Ընտանիքը դարձավ բազմազավակ։ Հիմա ընտանիքում մեծանում է չորս աղջիկ և մեկ տղա, գրում է kp.ru–ն։

«Ծխի հոտն առաջինը զգացել է կինս, ծուխը գալիս էր կաթսայանոցից։ Նա արթնացրել է բոլորին։ Մենք հազիվ հասցրել ենք դուրս գալ տնից։ Փառք Աստծուն, ոչ ոք այրվածքներ չի ստացել։ Սակայն կրակն ամեն ինչ ոչնչացրել է։ Վոլժսկի քաղաքի իշխանություններն արագորեն արձագանքել են, տրամադրել մունիցիպալ բնակատեղի», – նշում է Արամը։

2–9 տարեկան հինգ երեխաներն ու նրանց ծնողները դեռ բնակություն չեն հաստատել մունիցիպալ բնակարաններում։ Մեծահասակները վերականգնում են փաստաթղթերը, իսկ երեխաները դեռ ընկերների տանն են։

Սոցցանցերում արագորեն տարածվեց տեղեկատվությունն այն մասին, որ ընտանիքը չունի անգամ հագուստ, և մարդիկ սկսեցին արձագանքել։

«Ինձ անընդհատ զանգում են, առաջարկում օգնություն, իրեր։ Սակայն ես արդեն ստիպված եմ հրաժարվել, չնայած շատ շնորհակալ եմ, որ մարդիկ անտարբեր չեն։ Պարզապես իրերը պահելու տեղ չկա։ Առաջիկայում մենք յոթ հոգով բնակվելու ենք 27 քառակուսի մետր տարածքում։ Դժվար թե այնտեղ ավել ինչ–որ բան տեղավորվի», – նշում է Արամը։

«Եթե դուք պատրաստ ենք օգնել ընտանիքին, ապա կարող եք զանգահարել ընտանիքի հորը 89616980000 հեռախոսահամարով», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:40
20 Սեպտեմբերի 2019
1 զոհ, 4 վիրավոր. Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել (ՎԻԴԵՈ)
1 զոհ, 4 վիրավոր. Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել:
16:45
20 Սեպտեմբերի 2019
Մանրամասներ՝ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպից. փոխգնդապետի վիճակը ծայրահեղ ծանր է
Մանրամասներ՝ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպից. փոխգնդապետի վիճակը ծայրահեղ ծանր է:
00:54
20 Սեպտեմբերի 2019
Երկրաշարժ է գրանցվել Շիրակի մարզում
Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել։
21:18
19 Սեպտեմբերի 2019
Սպանության փորձ Վանաձորում. 27–ամյա երիտասարդի գլխին կրակել են որսորդական հրացանից
Սեպտեմբերի 19-ին գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։

13:46
19 Սեպտեմբերի 2019
Կրակոցներ Վանաձորում. մեկ մարդ հոսպիտալացվել է
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Վանաձորի շուկաներից մեկի մոտ:
12:10
19 Սեպտեմբերի 2019
Գյումրիում Mercedes Vito–ն բախվել է բետոնե պատնեշին. վարորդը հոսպիտալացվել է
Գյումրիում Mercedes Vito–ն բախվել է բետոնե պատնեշին. վարորդը հոսպիտալացվել է:
21:04
18 Սեպտեմբերի 2019
5–ամյա երեխան մահացել է վիրահատության ընթացքում. բժիշկները նշում են պատճառը
Հնգամյա երեխա է հոսպիտալացվել Գորիսի բժշկական կենտրոն սեպտեմբերի 14–ին։
11:48
18 Սեպտեմբերի 2019
Կրակոցներ և սպանության փորձ Արմավիրի մարզում. կա 3 տուժած, հարուցվել է քրգործ
Կրակոցներ և սպանության փորձ Արմավիրի մարզում. կա 3 տուժած, հարուցվել է քրեական գործ։
10:45
18 Սեպտեմբերի 2019
Երևանում Niva–ի 25–ամյա վարորդը բախվել է հայտնի երգչի Range Rover–ին (ՖՈՏՈ)
Երևանում Niva–ի 25–ամյա վարորդը բախվել է հայտնի երգչի Range Rover–ին։
21:15
17 Սեպտեմբերի 2019
Աբովյանում բախվել են Hyundai–ն ու ՎԱԶ–2104–ը. վարորդներից մեկն արգելափակվել է մեքենայում (ՖՈՏՈ)
Աբովյանում բախվել են Hyundai–ն ու ՎԱԶ–2104–ը. վարորդներից մեկն արգելափակվել է մեքենայում, վիճակը ծանր է։
18:32
17 Սեպտեմբերի 2019
20–ամյա երիտասարդին պահել են անազատության մեջ պարտքը չվճարելու պատճառով (ՎԻԴԵՈ)
Զանգահարել են մորը և հայտնել, որ գումարի դիմաց որդուդ պահում են անազատության մեջ։
16:55
17 Սեպտեմբերի 2019
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. վարորդը վերջերս էր վերադարձել ՌԴ-ից (ՖՈՏՈ)
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։