ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ հունիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 07։40-ին Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի գյուղերից մեկի տներից մեկում դիեր կան։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 26-ամյա Անի Հ.-ի և 30-ամյա Լևոն Ա.-ի դիերը։
Загружается новость ... "Лево"
Անի Հ.-ն հայտնաբերվել է լոգարանում, իսկ Լևոն Ա.-ն՝ հյուրասենյակի հատակին։
Դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, տեղում զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Կայքի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ Անի Հ.-ն և Լևոն Ա.-ն մահացել են շմոլ գազից։–0–