Ողբերգական ավտովթար Երևան–Գյումրի ճանապարհին. մարդատար Gazelle-ը կողաշրջվել է, 5 մարդ տեղում մահացել է, 12 մարդ հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
09:22
20 Հոկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր վաղ առավոտյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան–Գյումրի ճանապարհին։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Gazel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։
Մահացածները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։
Ոստիկանութունը պարզում է վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։–0–