Վայոց Ձորում 49-ամյա տղամարդը կասկածվում է 21-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ (ՎԻԴԵՈ)
17:58
06 Օգոստոսի 2019
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Վայոց Ձորում 49-ամյա տղամարդը կասկածվում է 21-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ։
Загружается новость ... "Лево"
ՀՀ ոստիկանության հաղորդմամբ, օգոստոսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած 21-ամյա աղջիկը հայտնել է, որ օգոստոսի 4-ին Վայոց Ձորի մարզում մի տղամարդ, օգտվելով իր անօգնական վիճակից, իր կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է արել իր հետ։
Աղջկանից հաղորդում է ընդունվել, ապա նրա հետ պատահածի մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Ջերմուկի բաժին։
«Ջերմուկի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների հետ, կարճ ժամանակում պարզել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 49-ամյա տղամարդը հայտնաբերվել է հենց հաղորդման օրը և բերման ենթարկվել ոստիկանության Ջերմուկի բաժին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։–0–