527.4
7.25
475.91
+25
Եղանակը Երևանում
Հայ

Վաղարշապատ-Երևան ճանապարհին ընթացքի պահին պոկվել է «ԵրԱԶ»–ի փոխանցման լիսեռը, մեքենան կողաշրջվել է. կա տուժած

13:41
25 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, փետրվարի 25-ին, ժամը 10:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Загружается новость ... "Лево"

Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայից (վարորդ՝ Վ. Մ.) ընթացքի ժամանակ պոկվել է փոխանցման լիսեռը, և ավտոմեքենան կողաշրջվել է: 

«Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Վ. Մ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:07
22 Օգոստոսի 2019
«Ինչ լինում է` երկաթին լինի». Opel–ն ամբողջությամբ այրվել է
Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակչի ավտոմեքենայում։
11:37
22 Օգոստոսի 2019
Երկրաշարժ Արցախում. ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնքւմ կազմել է 5 բալ
Արցախի Հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել:
12:40
21 Օգոստոսի 2019
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մոխրացած դի (ՖՈՏՈ)
Նախօրեին՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
20:09
20 Օգոստոսի 2019
Խոշոր հրդեհ` Արայի լեռան ստորոտում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհ է արձանագրվել:
14:38
19 Օգոստոսի 2019
Արմավիրում 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
13:06
19 Օգոստոսի 2019
Լոռիում 20-ամյա քաղաքացին սպանել է տղամարդու, այնուհետև հրկիզել դիակը
Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու:
12:33
19 Օգոստոսի 2019
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով ՀՀ քաղաքացի է մահացել
ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ և 8 տուժած:
20:00
18 Օգոստոսի 2019
3-ամյա աղջիկն ընկել է պատուհանից. նրա մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, վիճակը կայուն ծանր է (ՖՈՏՈ)
Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից: