528.1
7.2
475.94
+35
Եղանակը Երևանում
Հայ

Թբիլիսիի բախումների հետևանքով հայ է վիրավորվել. նա գլխի շրջանում վնասվածք է ստացել

14:51
26 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Թբիլիսիի բախումների հետևանքով ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի է տուժել։

Ինչպես նշվում է Վրաստանում ՀՀ դեսպանության Facebook–յան էջում, հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, ով վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։

«Դավիթ Գրիգորյանին վիրահատել են, այժմ նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն և առողջացման միտում են տեսնում։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են հիվանդանոց և տեղում հետաքրքրվել տուժածի վիճակով», – նշվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Դիվանագիտական առաքելությունից նաև հայտնում են, որ դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հայտարարություններով։

Հունիսի 20–ին մի քանի հազար ցուցարարներ հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում` խորհրդարանի շենքի մոտ, պահանջելով ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի ու խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը։ ՏԱՍՍ–ի տվյալներով, ցուցարարները փորձել են գրոհել խորհրդարանի շենքը, ոստիկանությունը ցրել է ցույցը` կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ։

Հանրահավաքի պատճառը հունիսի 20–ին, Ուղղափառության միջխորհրդանական վեհաժողովի նիստի ժամանակ գրանցված միջադեպն է։ Վեհաժողովի նախագահը ՌԴ Պետդումայի անդամ Սերգեյ Գավրիլովն է։ Վեհաժողովի բյուրոյի հետ վրացի կազմակերպիչների նախնական պայմանավորվածության համաձայն, նիստը պետք է վարեր կազմակերպության քարտուղարներից մեկը, սակայն անսպասելիորեն Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնում է Սերգեյ Գավրիլովը։ Նա ռուսերեն դիմում է հավաքվածներին։

«Եվրոպական Վրաստան» կուսակցության ընդդիմադիրների կարծիքով, Սերգեյ Գավրիլովի նախագահությունը թբիլիսյան վեհաժողովում վիրավորական է։ Ընդմիջման ժամանակ ընդդիմադիրները զբաղեցնում են նախագահության ողջ տարածքն ու թույլ չեն տալիս պարոն Գավրիլովին կրկին նստել աթոռին։ Վեհաժողովի նիստը դադարեցվում է անորոշ ժամանակով։ Մոսկվայի ժամանակով ժամը 19։00–ին Սերգեյ Գավրիլովն ու Պետդումայի մյուս պատգամավորները վերադառնում են Թբիլիսիից։

Հաջորդ օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կազմակերպվել էր ամբողջովին այլ ակցիա, փողոց էին դուրս եկել երիտասարդները։ Նրանք պահանջում էին ՆԳ նախարարի հրաժարականն ու համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացում։

Միաժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիների անվտանգության ապահովման մասին Թբիլիսիում գրանցված անկարգությունների պատճառով։ Հրամանագրի համաձայն, հուլիսի 8–ից արգելվում է ուղևորային չվերթերի իրականացումը դեպի Վրաստան։ Կառավարությանը հրամանագրի շրջանակում հանձնարարվել է ապահովել Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների և նրանց բեռի օպերատիվ վերադարձը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
22 Օգոստոսի 2019
Երկրաշարժ Արցախում. ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնքւմ կազմել է 5 բալ
Արցախի Հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել:
12:40
21 Օգոստոսի 2019
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մոխրացած դի (ՖՈՏՈ)
Նախօրեին՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
20:09
20 Օգոստոսի 2019
Խոշոր հրդեհ` Արայի լեռան ստորոտում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհ է արձանագրվել:
14:38
19 Օգոստոսի 2019
Արմավիրում 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
13:06
19 Օգոստոսի 2019
Լոռիում 20-ամյա քաղաքացին սպանել է տղամարդու, այնուհետև հրկիզել դիակը
Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու:
12:33
19 Օգոստոսի 2019
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով ՀՀ քաղաքացի է մահացել
ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ և 8 տուժած:
20:00
18 Օգոստոսի 2019
3-ամյա աղջիկն ընկել է պատուհանից. նրա մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, վիճակը կայուն ծանր է (ՖՈՏՈ)
Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից:
17:49
18 Օգոստոսի 2019
Լոռու մարզում տուն է այրվել. խոհանոցի հատակին հայտնաբերվել 46-ամյա տղամարդու դի
Նախօրեին՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Պուշկինո գյուղում: