538.28
7.44
480.14
+23
Եղանակը Երևանում
Հայ

Տավուշում 30 մարդ է հոսպիտալացվել, այդ թվում` 24 երեխա. հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ

16:54
22 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Նավուր համայնքում արձանագրված աղիքային վարակների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են Տավուշի մարզպետարանի և մարզային առողջապահական մարմինների հետ համատեղ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Կազմակերպված բակային ակտիվ համայցերի արդյունքում հայտնաբերվել են աղիքային վարակներին բնորոշ գանգատներով անձինք։

«Այսօրվա դրությամբ Բերդի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է 30 հիվանդ, որից 24-ը երեխաներ են։ Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, կազմակերպված բուժման արդյունքում բոլորն ունեն առողջացման դրական տեղաշարժ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտություններում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ` շիգելլա զոննե։

Համայնքի մանկական կրթական հաստատություններում աղիքային վարակների արձանագրումը կանխելու նպատակով բժշկական հսկողություն է սահմանվել դպրոցի աշակերտների և մանկապարտեզի սաների նկատմամբ։

Հիվանդների տնային օջախներում, ինչպես նաև մանկական հաստատություններում իրականացվել են ախտահանման աշխատանքներ։

«Համայնքի ջրագծից վերցված ջրի նմուշներում արձանագրվել են շեղումներ' ինչպես քիմիական, այնպես էլ մանրէաբանական ցուցանիշներով։ Ջրագծի շահագործումը դադարեցվելու է մինչ անհրաժեշտ աշխատանքների ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքների ապահովումը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
16 Մայիսի 2019
87–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 87–ամյա Օլինկա Հովհաննիսյանը։
18:55
16 Մայիսի 2019
Ողբերգական ավտովթար Երևանում. Higer մակնիշի երթուղային ավտոբուսը վրաերթի է ենթարկել 32–ամյա աղջկա (ՎԻԴԵՈ)
Ողբերգական ավտովթար Երևանում. Higer մակնիշի երթուղային ավտոբուսը վրաերթի է ենթարկել 32–ամյա աղջկա:
11:12
16 Մայիսի 2019
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. վարորդին փորձել են փոխել
Ուղևորը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
10:56
16 Մայիսի 2019
Երևանում կանխվել է 69-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը
Երևանում կանխվել է 69-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը:
19:54
15 Մայիսի 2019
Բացահայտվել է 66-ամյա կնոջ մահվան դեպքը. մեղադրանք է առաջադրվել ազգականին
Պարզվել են 66-ամյա կնոջ մահվան հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել տուժած կնոջ ազգականին:
15:39
15 Մայիսի 2019
Երևանում ԿԱՄԱԶ–ը բախվել է ցուցանակ տեղադրող մեքենային. ցուցանակ տեղադրողը մի քանի մետրից վայր է ընկել
Երևանում ԿԱՄԱԶ–ը բախվել է ցուցանակ տեղադրող մեքենային. ցուցանակ տեղադրողը մի քանի մետրից վայր է ընկել:  
14:02
15 Մայիսի 2019
«Կալաշնիկով», 3 նռնակ, 800 գրամ քաշով պայթուցիկ նյութեր. Արարատի մարզում մեծ քանակի զենք–զինամթերք է հայտնաբերվել
«Կալաշնիկով», 3 նռնակ, 800 գրամ քաշով պայթուցիկ նյութեր. Արարատի մարզում մեծ քանակի զենք–զինամթերք է հայտնաբերվել։
20:39
14 Մայիսի 2019
Երևանում հանցագործը ոսկերչից գողացել է 200 հազ. դոլարի զարդեր ու թաքցրել պապի գերեզմանոցում (ՎԻԴԵՈ)
Երևանում հանցագործը ոսկերչից գողացել է 200 հազ. դոլարի զարդեր ու թաքցրել պապի գերեզմանոցում:
18:43
14 Մայիսի 2019
ՀՀ ԶՈւ 20–ամյա զինծառայող է մահացել. ՊՆ
Այսօր ՀՀ ԶՈւ 20–ամյա զինծառայող է մահացել։
16:14
14 Մայիսի 2019
Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղադրված պայթուցիկ սարքի մասին տեղեկությունը չի հաստատվել
ԱԻՆ հայտնել է, որ տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
15:35
14 Մայիսի 2019
Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարքի մասին ահազանգ է ստացվել
Փրկարարները տարհանել են աշխատակիցներին:
14:28
14 Մայիսի 2019
Արարատի մարզում «Որբերը» սերիալի դերասանը Toyota Celica-ով մխրճվել է ԶԻԼի կցորդիչի տակ
Նախօրեին` մայիսի 13-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: