527.4
7.25
475.91
+33
Եղանակը Երևանում
Հայ

Տանտիրոջ դուստրն իր գազային ատրճանակով 2 անգամ օդ է կրակել. վիճաբանություն Երևանում

12:46
12 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին գիշերը վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի Մալաթիա վարչական շրջանում։

ՀՀ ոստիկանության հաղորդմամբ, օգոստոսի 11-ին, ժամը 01.35-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ ինչ-որ մարդիկ ավտոմեքենաները իրենց տան մոտ կայանել են, տան անդամներին հանել են դուրս, վիճաբանություն է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Շահումյանի 3-րդ փողոցի տներից մեկի դիմաց 4 տղամարդ վիճաբանել են տանտիրոջ, նրա կնոջ և նրանց որդու հետ՝ տևական ժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որի ընթացքում ոստիկանություն ահազանգած քաղաքացուհին, որը տանտիրոջ դուստրն է, իր գազային ատրճանակով 2 անգամ կրակել է օդ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 պարկուճ և 1 փամփուշտ: Քաղաքացուհին ներկայացրել է ատրճանակը:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:35
23 Օգոստոսի 2019
Տավուշում ավտոմեքենա է կողաշրջվել. ոչ մի զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել. ՀՀ ՊՆ
Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել
21:07
22 Օգոստոսի 2019
«Ինչ լինում է` երկաթին լինի». Opel–ն ամբողջությամբ այրվել է
Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակչի ավտոմեքենայում։
11:37
22 Օգոստոսի 2019
Երկրաշարժ Արցախում. ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնքւմ կազմել է 5 բալ
Արցախի Հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել:
12:40
21 Օգոստոսի 2019
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մոխրացած դի (ՖՈՏՈ)
Նախօրեին՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
20:09
20 Օգոստոսի 2019
Խոշոր հրդեհ` Արայի լեռան ստորոտում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհ է արձանագրվել:
14:38
19 Օգոստոսի 2019
Արմավիրում 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
13:06
19 Օգոստոսի 2019
Լոռիում 20-ամյա քաղաքացին սպանել է տղամարդու, այնուհետև հրկիզել դիակը
Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու:
12:33
19 Օգոստոսի 2019
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով ՀՀ քաղաքացի է մահացել
ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ և 8 տուժած: