436.87
4.38
404.47
+1
Եղանակը Երևանում
Հայ

Սյունիքում 39–ամյա տղամարդը քաշքշուկի ժամանակ դանակահարել է 45–ամյա տղամարդու, ով մահացել է

21:05
03 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են Սյունիքի մարզում 45-ամյա տղամարդու դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ, դրդապատճառը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Կասկածյալը ձերբակալվել է:

Загружается новость ... "Лево"

2018թ. ապրիլի 1-ին «Գորիսի ԲԿ» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ «որովայնի առաջային պատի կտրած ծակած, թափանցող վերք, տրավմատիկ շոկ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել է Սյունիքի մի բնակիչ՝ ծնված 1973թ., ով վիրահատության ընթացքում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 45-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ է՝ ծնված 1979թ., շարժառիթը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը ժամը 20:30-21։00-ի սահմաններում տուժողը և 1979թ. Սյունիքի մարզի բնակիչը հանդիպել են Որոտան գյուղի «Մարկոսյանի աղբյուր» կոչվող տեղանքում՝ նույն օրն ավելի վաղ տեղի ունեցած վիճաբանությունը պարզաբանելու նպատակով: Վիճաբանություն վերաճել է քաշքշուկի, որի ժամանակ էլ 45-ամյա տղամարդուն դանակի գործադրմամբ պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Սյունիքի մարզի 1979թ. ծնված բնակիչը ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական, տոքսիկոքիմիական փորձաքննություններ, հարցաքննվել միջադեպին ներկա մի շարք անձինք։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել
14:18
19 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար․ երկու մարդ մահացել է (ՖՈՏՈ)
Երկու մարդ մահացել է․ ՖՈՏՈ
11:09
19 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
09:45
19 Փետրվարի 2024
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ