535.52
7.56
476.48
+30
Եղանակը Երևանում
Հայ

Սկանդալ Մալայանի աչքի կլինիկայում. ԱՆ–ն հերքում է հիվանդների կուրության փաստը, իրավիճակը մեկնաբանում է նաև «Նատալի Ֆարմը»

22:01
09 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մալայանի անվան աչքի կլինիկայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել։

ԶԼՄ–ների հաղորդմամբ, հիվանդները կուրացել են ներակնային սրսկման հետևանքով։ Միաժամանակ Առողջապահության նախարարությունը հերքում է այդ տեղեկությունները, իսկ դեղամիջոցի մատակարար ընկերությունը` «Նատալի Ֆարմը», նշում է, որ դեղամիջոցը սխալ է օգտագործվել։

Ի՞նչ է պատահել

«Հրապարակ» օրաթերթն այսօր հրապարակել է հոդված, որտեղ նշվում է, որ երկու օր առաջ «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոց է ներարկվել թվով 6 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած․ միայն լույսն ու ստվերն են տարբերելուց եղել։

Կլինիկայում խուճապ է առաջացել, անմիջապես նշված դեղորայքի փորձաքննություն են կատարել և հիվանդներին տեղեկացրել են, որ դեղորայքի մեջ ագրեսիվ հարուցիչ՝ ինֆեկցիա է հայտնաբերվել, որը կուրություն է առաջացրել։ Կլինիկան անմիջապես վիրահատություններ է իրականացրել և հուսադրել է հիվանդներին, որ մի քանի ամսում տեսողությունը կվերականգնվի։

Առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նույն օրը ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հաստատել է հետսրսկումային ինֆեկցիայի և կատարված վիրահատությունների փաստը։

«Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով։ Պարզվում է դրա պատճառահետևանքային կապերը։ Հերքվել է տեսողությունը կորցնելու փաստը», – նշել է Նիկողոսյանը։

Նրա խոսքով, Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։ Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է կենտրոն և տեղում ծանոթացել իրավիճակին։ Վերջինս հանդիպել է պացիենտներից մեկին, խոսել է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի հետ՝ նրանք հերքել են կուրության փաստը։

«Կենտրոն են այցելել նաև դեղերի փորձագիտական կենտրոնի և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետները՝ պարզելու մանրմասները։ Հանձնարվել է օպերատիվ կերպով ներկայացնել արդյունքները, միաժամանակ կենտրոնից պահանջվել է զեկուցագիր՝ տեղի ունեցածի վերաբերյալ», – նշել է Նիկողոսյանը։

«Նատալի Ֆարմը» տարակուսանքի մեջ է

Մեկնաբանությամբ է հանդես եկել նաև «Նատալի Ֆարմ» ընկերությունը, որտեղից ձեռք է բերվել ներարկման դեղորայքը։

«Մենք տեղեկացանք, որ խոսքը Շվեյցարական Ռոշ ընկերության Avastin դեղամիջոցի մասին է, որը կիրառվել է ներակնային ներարկման եղանակով։ Նախ պետք է փաստենք, որ տվյալ դեղամիջոցը ըստ ՀՀ-ում գրանցված կիրառման ցուցումների՝ նախատեսված չէ ներակնային ներարկման համար և, եթե բժիշկը ստանձնում է դրա ներարկումը, ապա ինքն է ամբողջությամբ կրում բոլոր բարդությունների և կողմնակի ազդեցությունների պատասխանատվությունը։​ Երկրորդ, պետք է նշել, որ դեղի մեկ սրվակի պարունակությունը կարող է կիրառվել մի քանի հիվանդի համար, սակայն, դեղը պետք է կիրառել անմիջապես​ սրվակը բացելուց հետո և դեն նետել։ Եթե պրոցեդուրան չի արվել նույն պահին, այլ դեղը կիրառվել է մի քանի օրվա ընթացքում, ապա, այո, բաց սրվակի մեջ կարող էր ինֆեկցիա փոխանցվել», – նշել են ընկերությունից։

«Նատալի Ֆարմից» նաև հայտնում են, որ նշված հետազոտությունը, հավանաբար, արվել է հենց տվյալ բաց սրվակից, սակայն, փակ սրվակն ուսումնասիրելու պարագայում եթե կրկին հաստատվի վարակի առկայությունը, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով դեղն արտադրող ընկերության բարձր վարկանիշն ու փորձը, ապա​ անհրաժեշտ կլինի խնդիրը ներկայացնել ոչ թե Նատալի ֆարմ ընկերությանը, այլ անմիջապես դեղն արտադրողին՝ Շվեյցարական Ռոշ ընկերությանը։​​

«Ցանկացած դեպքում Նատալի ֆարմ ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում, քանի որ այն հանդիսանում է զուտ ներկրող ընկերություն։​բՑավում ենք հիվանդներին հասցված առողջական վնասի համար և մաղթում ենք շուտափույթ ապաքինում», – նշված է ընկերության հայտարարության մեջ։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:00
21 Հուլիսի 2019
Հայտնի են զինծառայողի մահվան որոշ հանգամանքներ. հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքում նախօրեին հայտնաբերվել է 19-ամյա ժամկետային զինծառայող Համիկ Վարդանյանի դին:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
12:25
21 Հուլիսի 2019
Խոշոր ավտովթար Տավուշում, կա 4 վիրավոր
Խոշոր ավտովթար Տավուշում, կա 4 վիրավոր:
10:37
21 Հուլիսի 2019
ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի
ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի:
23:16
19 Հուլիսի 2019
Սարալանջի փողոցում բռնկված հրդեհը տարածվել է «Հաղթանակի» զբոսայգում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Սարալանջի փողոցում բռնկված հրդեհը տարածվել է «Հաղթանակի» զբոսայգում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ:
21:15
19 Հուլիսի 2019
Վրեժխնդրություն եղբոր համար. Սևանում դանակահարության դեպք է գրանցվել
Վրեժխնդրություն եղբոր համար. Սևանում դանակահարության դեպք է գրանցվել:
20:26
19 Հուլիսի 2019
«Հաղթանակի» զբոսայգու մոտ խոշոր հրդեհ է. հայտարարվել է բարդության «1-ԲԻՍ» կանչ (ՖՈՏՈ)
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ, դեպքի վայր է մեկնել քաղաքապետարանից 1 ջրատար։
19:35
19 Հուլիսի 2019
Երևանում Mercedes–ը վրաերթի է ենթարկել 13–ամյա աղջնակի, երեխան տեղում մահացել է
Երևանում Mercedes–ը վրաերթի է ենթարկել 13–ամյա աղջնակի, երեխան տեղում մահացել է:
18:42
19 Հուլիսի 2019
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվում. կրակի մեջ է նաև պողոտային հարակից լանջը (ՎԻԴԵՈ)
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվում. կրակի մեջ է նաև պողոտային հարակից լանջը:
17:32
19 Հուլիսի 2019
Երևանում 27-ամյա տղան սպանել է մորը և դանակի հարվածներ հասցրել հորը
Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
15:13
19 Հուլիսի 2019
Շերեմետևո օդանավակայանում Boeing–ից տարհանվածներից մեկն է մնացել հիվանդանոցում
Ընդհանուր առմամբ, բժշկական օգնության կարիք են ունեցել օդանավի 8 ուղևորներ:
15:02
19 Հուլիսի 2019
Սիսիանում տղամարդը մահացել է անասնագոմի դռանն ամրացված ռազմամթերքի պայթյունից
Պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով բերվել է մարտական վիճակի