527.46
7.22
475.92
+33
Եղանակը Երևանում
Հայ

Սկանդալ Մալայանի աչքի կլինիկայում. ԱՆ–ն հերքում է հիվանդների կուրության փաստը, իրավիճակը մեկնաբանում է նաև «Նատալի Ֆարմը»

22:01
09 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մալայանի անվան աչքի կլինիկայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել։

ԶԼՄ–ների հաղորդմամբ, հիվանդները կուրացել են ներակնային սրսկման հետևանքով։ Միաժամանակ Առողջապահության նախարարությունը հերքում է այդ տեղեկությունները, իսկ դեղամիջոցի մատակարար ընկերությունը` «Նատալի Ֆարմը», նշում է, որ դեղամիջոցը սխալ է օգտագործվել։

Ի՞նչ է պատահել

«Հրապարակ» օրաթերթն այսօր հրապարակել է հոդված, որտեղ նշվում է, որ երկու օր առաջ «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոց է ներարկվել թվով 6 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած․ միայն լույսն ու ստվերն են տարբերելուց եղել։

Կլինիկայում խուճապ է առաջացել, անմիջապես նշված դեղորայքի փորձաքննություն են կատարել և հիվանդներին տեղեկացրել են, որ դեղորայքի մեջ ագրեսիվ հարուցիչ՝ ինֆեկցիա է հայտնաբերվել, որը կուրություն է առաջացրել։ Կլինիկան անմիջապես վիրահատություններ է իրականացրել և հուսադրել է հիվանդներին, որ մի քանի ամսում տեսողությունը կվերականգնվի։

Առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նույն օրը ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հաստատել է հետսրսկումային ինֆեկցիայի և կատարված վիրահատությունների փաստը։

«Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով։ Պարզվում է դրա պատճառահետևանքային կապերը։ Հերքվել է տեսողությունը կորցնելու փաստը», – նշել է Նիկողոսյանը։

Նրա խոսքով, Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։ Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է կենտրոն և տեղում ծանոթացել իրավիճակին։ Վերջինս հանդիպել է պացիենտներից մեկին, խոսել է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի հետ՝ նրանք հերքել են կուրության փաստը։

«Կենտրոն են այցելել նաև դեղերի փորձագիտական կենտրոնի և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետները՝ պարզելու մանրմասները։ Հանձնարվել է օպերատիվ կերպով ներկայացնել արդյունքները, միաժամանակ կենտրոնից պահանջվել է զեկուցագիր՝ տեղի ունեցածի վերաբերյալ», – նշել է Նիկողոսյանը։

«Նատալի Ֆարմը» տարակուսանքի մեջ է

Մեկնաբանությամբ է հանդես եկել նաև «Նատալի Ֆարմ» ընկերությունը, որտեղից ձեռք է բերվել ներարկման դեղորայքը։

«Մենք տեղեկացանք, որ խոսքը Շվեյցարական Ռոշ ընկերության Avastin դեղամիջոցի մասին է, որը կիրառվել է ներակնային ներարկման եղանակով։ Նախ պետք է փաստենք, որ տվյալ դեղամիջոցը ըստ ՀՀ-ում գրանցված կիրառման ցուցումների՝ նախատեսված չէ ներակնային ներարկման համար և, եթե բժիշկը ստանձնում է դրա ներարկումը, ապա ինքն է ամբողջությամբ կրում բոլոր բարդությունների և կողմնակի ազդեցությունների պատասխանատվությունը։​ Երկրորդ, պետք է նշել, որ դեղի մեկ սրվակի պարունակությունը կարող է կիրառվել մի քանի հիվանդի համար, սակայն, դեղը պետք է կիրառել անմիջապես​ սրվակը բացելուց հետո և դեն նետել։ Եթե պրոցեդուրան չի արվել նույն պահին, այլ դեղը կիրառվել է մի քանի օրվա ընթացքում, ապա, այո, բաց սրվակի մեջ կարող էր ինֆեկցիա փոխանցվել», – նշել են ընկերությունից։

«Նատալի Ֆարմից» նաև հայտնում են, որ նշված հետազոտությունը, հավանաբար, արվել է հենց տվյալ բաց սրվակից, սակայն, փակ սրվակն ուսումնասիրելու պարագայում եթե կրկին հաստատվի վարակի առկայությունը, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով դեղն արտադրող ընկերության բարձր վարկանիշն ու փորձը, ապա​ անհրաժեշտ կլինի խնդիրը ներկայացնել ոչ թե Նատալի ֆարմ ընկերությանը, այլ անմիջապես դեղն արտադրողին՝ Շվեյցարական Ռոշ ընկերությանը։​​

«Ցանկացած դեպքում Նատալի ֆարմ ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում, քանի որ այն հանդիսանում է զուտ ներկրող ընկերություն։​բՑավում ենք հիվանդներին հասցված առողջական վնասի համար և մաղթում ենք շուտափույթ ապաքինում», – նշված է ընկերության հայտարարության մեջ։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:02
18 Օգոստոսի 2019
Վեդի-Լանջառ ավտոճանապարհին մեքենան ընկել է ջրատարի մեջ. երկու մարդ հոսպիտալացվել է
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
14:05
17 Օգոստոսի 2019
Երևանում կինն ավտոմեքենայում կտրել է երակները
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Երևանի կենտրոնում:
18:16
16 Օգոստոսի 2019
Մայրը շփոթել է դեղը. 2-ամյա երեխան թունավորվել է նեյրոլեպտիկից
Արտակարգ դեպք է պատահել Արցախում նախօրեին։
13:39
16 Օգոստոսի 2019
Երևանի շուկաներից մեկում հրդեհ է բռնկվել
Ուրբաթ` օգոստոսի 16-ին, հրդեհ է բռնկվել Երևանի վարչական շրջաններից մեկի շուկայում:
11:15
16 Օգոստոսի 2019
Երևանում տեղի է ունեցել ՃՏՊ միկրոավտոբուսի մասնակցությամբ. 6 մարդ հոսպիտալացվել է
Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
10:16
16 Օգոստոսի 2019
Մեկ օրում ինքնասպանության երկրորդ փորձն է կանխվել. Նոր Հաճնում քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին Կոտայքի մարզում:
23:15
15 Օգոստոսի 2019
Հայ ընտանիքը վթարի է ենթարկվել Վրաստանում. կան տուժածներ (ՖՈՏՈ)
Վրաստանում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով հայեր են տուժել:
17:29
15 Օգոստոսի 2019
Կինը փորձում է նետվել Կիևյան կամրջից. նրա հետ զրուցում է ԱԻՆ աշխատակիցը. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ (ՖՈՏՈ)
Այս րոպեներին քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել։
16:52
15 Օգոստոսի 2019
Երևանում կին-գրպանահատը ոսկյա իրերով դրամապանակ է գողացել (ՎԻԴԵՈ)
Կինը բերման է ենթարկվել իր տան մոտից:
16:15
15 Օգոստոսի 2019
64-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել ավտոտնակի տանիքում
Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել հինգշաբթի Կոտայքի մարզում:
14:51
15 Օգոստոսի 2019
Մահափորձ Լոռիում. հանցագործությունն ավարտին չի հասցվել
Վանաձորի 32-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ է կատարվել: