ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հունվարի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Загружается новость ... "Лево"
Ժամը 18։00-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։
Բախման հետևանքով ավտոմեքենան մեջտեղից կիսվել է և շպրտվել տարբեր կողմեր։
Վթարի հետևանքով 2 մարդ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հոսպիտալացվել է, սակայն հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել են։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242–րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։
Կայքի հաղորդմամբ, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են 18-ամյա Հայկ Սարգսյանը և 18-ամյա Աշոտ Բաբայանը։–0–