+36
Եղանակը Երևանում
Հայ

Սարսափելի ավտովթար Արարատի մարզում. կա 2 զոհ, Opel–ի վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

12:14
20 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։  

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 03։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Մխչյան գյուղի կամրջի հարևանությամբ, առջևի հատվածում ամբողջովին վնասված Opel մակնիշի ավտոմեքենա կա, որի մեջ 2 դի կա։

Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մինչ փրկարարների ժամանումն Արտաշատի հիվանդանոցի շտապօգնության խումբը Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելիմարդու մահ) հատկանիշներով։

Կայքի հաղորդմամբ, փրկարարներն ավտոմեքենայի միջից հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել 31-ամյա Արթուր Փեթակչյանի և 34-ամյա Վահագն Եգորյանի դիերը։ Վարորդը Մասիս քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Արսեն Կիզողյանն է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ամբողջական տվյալները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդն ավտոմեքենայով բախվել է ինչ-որ բեռնատարի, որից հետո բեռնատարի վարորդը դեպքի վայրից հեռացել է։ Նշվում է, որ Opel-ն, հավանաբար, օգտագործվում էր որպես տաքսի, քանի որ նրա մեջ հայտնաբերվել է տաքսու տարբերանշան։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
22 Հուլիսի 2019
Կադրեր են հրապարակվել Երևանի կենտրոնում բնակելի տանը բռնկված հրդեհից հետո (ՎԻԴԵՈ)
ԱԻՆ-ը քիչ առաջ կադրեր է հրապարակել Խորենացու փողոցում բնակելի տանը բռնկված հրդեհից հետո:
12:48
22 Հուլիսի 2019
Երևանի կենտրոնում տուն է այրվում
Երևանի կենտրոնում այրվում է բնակելի տուն:
11:46
22 Հուլիսի 2019
Գեղարքունիքում 45–ամյա տղամարդ է ջրահեղձ եղել
Գեղարքունիքում 45–ամյա տղամարդ է ջրահեղձ եղել:
10:35
22 Հուլիսի 2019
Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են ափիոն և մեթամֆետամին. ՊԵԿ (ՖՈՏՈ)
Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են ափիոն և մեթամֆետամին, նրանք կալանավորվել են։
20:00
21 Հուլիսի 2019
Հայտնի են զինծառայողի մահվան որոշ հանգամանքներ. հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքում նախօրեին հայտնաբերվել է 19-ամյա ժամկետային զինծառայող Համիկ Վարդանյանի դին:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
12:25
21 Հուլիսի 2019
Խոշոր ավտովթար Տավուշում, կա 4 վիրավոր
Խոշոր ավտովթար Տավուշում, կա 4 վիրավոր:
10:37
21 Հուլիսի 2019
ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի
ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի:
23:16
19 Հուլիսի 2019
Սարալանջի փողոցում բռնկված հրդեհը տարածվել է «Հաղթանակի» զբոսայգում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Սարալանջի փողոցում բռնկված հրդեհը տարածվել է «Հաղթանակի» զբոսայգում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ:
21:15
19 Հուլիսի 2019
Վրեժխնդրություն եղբոր համար. Սևանում դանակահարության դեպք է գրանցվել
Վրեժխնդրություն եղբոր համար. Սևանում դանակահարության դեպք է գրանցվել:
20:26
19 Հուլիսի 2019
«Հաղթանակի» զբոսայգու մոտ խոշոր հրդեհ է. հայտարարվել է բարդության «1-ԲԻՍ» կանչ (ՖՈՏՈ)
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ, դեպքի վայր է մեկնել քաղաքապետարանից 1 ջրատար։
19:35
19 Հուլիսի 2019
Երևանում Mercedes–ը վրաերթի է ենթարկել 13–ամյա աղջնակի, երեխան տեղում մահացել է
Երևանում Mercedes–ը վրաերթի է ենթարկել 13–ամյա աղջնակի, երեխան տեղում մահացել է: