+28
Եղանակը Երևանում
Հայ

Մալաթիա–Սեբաստիայում գրանցված մահափորձի հետքերով. ոստիկանները պարզել են կատարողի ինքնությունը (ՎԻԴԵՈ)

13:49
08 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը բացահայտել է սեպտեմբերի 4-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանության փորձի դեպքը։ 

Հիշեցնենք, որ ժամը 19-անց 10-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ էր ստացվել՝ Անդրանիկի փողոցի թիվ 34 շենքի բակում հնչած կրակոցների վերաբերյալ։ 

Ահազանգից րոպեներ անց «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնեցին, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 62 և 45-ամյա երկու տղամարդ։ 

Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների օպերատիվ խմբեր, ինչպես և այլ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա՝ կրակոցների հետքերով։ Հայտնաբերվեց նաև ինքնաձիգի 26 պարկուճ: Հարուցվեց քրեական գործ։ 

Նշանակվեցին փորձաքննություններ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և մյուս ստորաբաժանումների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են 1977 թվականին ծնված Ս․Մ-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:46
19 Սեպտեմբերի 2019
Կրակոցներ Վանաձորում. մեկ մարդ հոսպիտալացվել է
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Վանաձորի շուկաներից մեկի մոտ:
12:10
19 Սեպտեմբերի 2019
Գյումրիում Mercedes Vito–ն բախվել է բետոնե պատնեշին. վարորդը հոսպիտալացվել է
Գյումրիում Mercedes Vito–ն բախվել է բետոնե պատնեշին. վարորդը հոսպիտալացվել է:
21:04
18 Սեպտեմբերի 2019
5–ամյա երեխան մահացել է վիրահատության ընթացքում. բժիշկները նշում են պատճառը
Հնգամյա երեխա է հոսպիտալացվել Գորիսի բժշկական կենտրոն սեպտեմբերի 14–ին։
11:48
18 Սեպտեմբերի 2019
Կրակոցներ և սպանության փորձ Արմավիրի մարզում. կա 3 տուժած, հարուցվել է քրգործ
Կրակոցներ և սպանության փորձ Արմավիրի մարզում. կա 3 տուժած, հարուցվել է քրեական գործ։
10:45
18 Սեպտեմբերի 2019
Երևանում Niva–ի 25–ամյա վարորդը բախվել է հայտնի երգչի Range Rover–ին (ՖՈՏՈ)
Երևանում Niva–ի 25–ամյա վարորդը բախվել է հայտնի երգչի Range Rover–ին։
21:15
17 Սեպտեմբերի 2019
Աբովյանում բախվել են Hyundai–ն ու ՎԱԶ–2104–ը. վարորդներից մեկն արգելափակվել է մեքենայում (ՖՈՏՈ)
Աբովյանում բախվել են Hyundai–ն ու ՎԱԶ–2104–ը. վարորդներից մեկն արգելափակվել է մեքենայում, վիճակը ծանր է։
18:32
17 Սեպտեմբերի 2019
20–ամյա երիտասարդին պահել են անազատության մեջ պարտքը չվճարելու պատճառով (ՎԻԴԵՈ)
Զանգահարել են մորը և հայտնել, որ գումարի դիմաց որդուդ պահում են անազատության մեջ։
16:55
17 Սեպտեմբերի 2019
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. վարորդը վերջերս էր վերադարձել ՌԴ-ից (ՖՈՏՈ)
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
15:43
16 Սեպտեմբերի 2019
32–ամյա տղամարդը 3500 եվրո է գողացել «Էրեբունի» ԲԿ–ի հիվանդներից մեկի դրամապանակից (ՎԻԴԵՈ)
32–ամյա տղամարդը 3500 եվրո է գողացել «Էրեբունի» ԲԿ–ի հիվանդներից մեկի դրամապանակից։
13:53
16 Սեպտեմբերի 2019
Երևանում արյունոտ դրամայի հետքերով. 31–ամյա կինը զանգել է ոստիկանություն` նշելով, որ արնաքամ է լինում
Երևանում արյունոտ դրամայի հետքերով. 31–ամյա կինը զանգել է ոստիկանություն` նշելով, որ արնաքամ է լինում:
11:13
16 Սեպտեմբերի 2019
Սարսափելի ավտովթար Արարատի մարզում. BMW–ն բախվել է ԿամԱԶ–ին, BMW–ից դուրս են բերվել 3 մոխրացած դիեր (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սարսափելի ավտովթար Արարատի մարզում. BMW–ն բախվել է ԿամԱԶ–ին, BMW–ից դուրս են բերվել 3 մոխրացած դիեր:
13:48
15 Սեպտեմբերի 2019
Խոշոր ավտովթար Երևանում. կա 7 վիրավոր, այդ թվում` երեխաներ (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար Երևանում. կա 7 վիրավոր, այդ թվում` երեխաներ: