530.62
7.19
475.87
+29
Եղանակը Երևանում
Հայ

Լոռիում քարաթափման հետևանքով մահացել են կինն ու նրա 12–ամյա երեխան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

19:23
14 Հուլիսի 2019

ԵՐԵՎ ԱՆ, 14 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր քարաթափում է տեղի ունեցել Լոռու մարզում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, վնասվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

камнепад, МЧС

Պարզվել է, որ Վանաձոր-Ախթալա ավտոճանապարհի 20-րդ կմ-ին քարաթափման հետևանքով վնասվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Վ.Մ., ծնված 1984 թ.) և «ՎԱԶ-2104» (վարորդ` Ա.Բ., ծնված 1964 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները (Կ.Գ., ծնված 1984 թ. և Լ.Մ., ծնված 2007 թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ:

Կ.Գ.-ն և Լ.Մ.-ն  հոսպիտալացման ճանապարհին մահացել են: Վ.Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, այնուհետև՝ ռեանիմոբիլով տեղափոխել Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Ճանապարհի երթևեկությունը երկկողմանի բաց է:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, «Գազելը» վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ 35-ամյա Վարդան Մկրտումյանը, ում վիճակը ծանր է։ Մահացածները «ԳԱԶել»–ի վարորդի կինն ու 12–ամյա երեխան են։–0–



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:15
15 Օգոստոսի 2019
Հայ ընտանիքը վթարի է ենթարկվել Վրաստանում. կան տուժածներ (ՖՈՏՈ)
Վրաստանում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով հայեր են տուժել:
17:29
15 Օգոստոսի 2019
Կինը փորձում է նետվել Կիևյան կամրջից. նրա հետ զրուցում է ԱԻՆ աշխատակիցը. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ (ՖՈՏՈ)
Այս րոպեներին քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել։
16:52
15 Օգոստոսի 2019
Երևանում կին-գրպանահատը ոսկյա իրերով դրամապանակ է գողացել (ՎԻԴԵՈ)
Կինը բերման է ենթարկվել իր տան մոտից:
16:15
15 Օգոստոսի 2019
64-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել ավտոտնակի տանիքում
Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել հինգշաբթի Կոտայքի մարզում:
14:51
15 Օգոստոսի 2019
Մահափորձ Լոռիում. հանցագործությունն ավարտին չի հասցվել
Վանաձորի 32-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ է կատարվել:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
13:02
15 Օգոստոսի 2019
Մոսկվայից մեկնած ուղևորատար օդանավը պատրաստվում է վթարային վայրէջքի
Մոսկվայից մեկնած ուղևորատար օդանավը պատրաստվում է վթարային վայրէջքի:
11:42
15 Օգոստոսի 2019
Հաղթանակ թաղամասում մեքենան փակվել է, 1 տարեկան երեխան մնացել է ներսում
Ահազանգ ԱԻն–ում. Հաղթանակ թաղամասում մեքենան փակվել է, 1 տարեկան երեխան մնացել է ներսում։
10:59
15 Օգոստոսի 2019
«Ուրալյան ավիաուղիների» օդանավի շարժիչներն այրվել են. այն վթարային վայէջք է կատարել եգիպտացորենի դաշտի վրա (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ուրալյան ավիաուղիների» օդանավի շարժիչներն այրվել են. այն վթարային վայէջք է կատարել եգիպտացորենի դաշտի վրա:
10:31
15 Օգոստոսի 2019
400 հատ հավ է գողացել ու բռնվել` պատճառելով 600.000 դրամի վնաս (ՎԻԴԵՈ)
400 հատ հավ է գողացել ու բռնվել` պատճառելով 600.000 դրամի վնաս:
19:43
14 Օգոստոսի 2019
39-ամյա Սուրեն Գելոյանը ծեծել է հրաձգարանի աշխատակցուհուն Անապայում (ՎԻԴԵՈ)
39-ամյա Սուրեն Գելոյանը, որը ծեծել է Անապայում հրաձգարանի ադմինիստրատորին, ձերբակալվել է:
15:56
14 Օգոստոսի 2019
Մատուցողը պատահաբար եռման թեյ է լցրել 3-ամյա աղջկա վրա «Զվարթնոց»-ում
Նախօրեին «Զվարթնոց» օդանավակայանում միջադեպ է կատարվել: