+26
Եղանակը Երևանում
Հայ

Կրակահերթեր Երևանում. Toyota Highlander–ից կրակել են երկու տղամարդու ուղղությամբ

12:15
05 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

2019թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, «Աստղիկ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1957 և 1974թթ.:

Նախնական տվյալներով՝ 2019թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:50-19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում «Toyota Highlander» մակնիշի ավտոմեքենայի միջից հրազենից կրակահերթ է արձակվել 1957 և 1974թթ. ծնված տղամարդկանց ուղղությամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (մահափորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Երկու անձ ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ. կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ պարկուճներ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ: Առգրավվել են դեպքի պահին տուժածների հագին եղած հագուստները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատագենետիկական:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի/անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:10
19 Սեպտեմբերի 2019
Գյումրիում Mercedes Vito–ն բախվել է բետոնե պատնեշին. վարորդը հոսպիտալացվել է
Գյումրիում Mercedes Vito–ն բախվել է բետոնե պատնեշին. վարորդը հոսպիտալացվել է:
21:04
18 Սեպտեմբերի 2019
5–ամյա երեխան մահացել է վիրահատության ընթացքում. բժիշկները նշում են պատճառը
Հնգամյա երեխա է հոսպիտալացվել Գորիսի բժշկական կենտրոն սեպտեմբերի 14–ին։
11:48
18 Սեպտեմբերի 2019
Կրակոցներ և սպանության փորձ Արմավիրի մարզում. կա 3 տուժած, հարուցվել է քրգործ
Կրակոցներ և սպանության փորձ Արմավիրի մարզում. կա 3 տուժած, հարուցվել է քրեական գործ։
10:45
18 Սեպտեմբերի 2019
Երևանում Niva–ի 25–ամյա վարորդը բախվել է հայտնի երգչի Range Rover–ին (ՖՈՏՈ)
Երևանում Niva–ի 25–ամյա վարորդը բախվել է հայտնի երգչի Range Rover–ին։
21:15
17 Սեպտեմբերի 2019
Աբովյանում բախվել են Hyundai–ն ու ՎԱԶ–2104–ը. վարորդներից մեկն արգելափակվել է մեքենայում (ՖՈՏՈ)
Աբովյանում բախվել են Hyundai–ն ու ՎԱԶ–2104–ը. վարորդներից մեկն արգելափակվել է մեքենայում, վիճակը ծանր է։
18:32
17 Սեպտեմբերի 2019
20–ամյա երիտասարդին պահել են անազատության մեջ պարտքը չվճարելու պատճառով (ՎԻԴԵՈ)
Զանգահարել են մորը և հայտնել, որ գումարի դիմաց որդուդ պահում են անազատության մեջ։
16:55
17 Սեպտեմբերի 2019
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. վարորդը վերջերս էր վերադարձել ՌԴ-ից (ՖՈՏՈ)
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
15:43
16 Սեպտեմբերի 2019
32–ամյա տղամարդը 3500 եվրո է գողացել «Էրեբունի» ԲԿ–ի հիվանդներից մեկի դրամապանակից (ՎԻԴԵՈ)
32–ամյա տղամարդը 3500 եվրո է գողացել «Էրեբունի» ԲԿ–ի հիվանդներից մեկի դրամապանակից։
13:53
16 Սեպտեմբերի 2019
Երևանում արյունոտ դրամայի հետքերով. 31–ամյա կինը զանգել է ոստիկանություն` նշելով, որ արնաքամ է լինում
Երևանում արյունոտ դրամայի հետքերով. 31–ամյա կինը զանգել է ոստիկանություն` նշելով, որ արնաքամ է լինում:
11:13
16 Սեպտեմբերի 2019
Սարսափելի ավտովթար Արարատի մարզում. BMW–ն բախվել է ԿամԱԶ–ին, BMW–ից դուրս են բերվել 3 մոխրացած դիեր (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սարսափելի ավտովթար Արարատի մարզում. BMW–ն բախվել է ԿամԱԶ–ին, BMW–ից դուրս են բերվել 3 մոխրացած դիեր:
13:48
15 Սեպտեմբերի 2019
Խոշոր ավտովթար Երևանում. կա 7 վիրավոր, այդ թվում` երեխաներ (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար Երևանում. կա 7 վիրավոր, այդ թվում` երեխաներ:
12:37
15 Սեպտեմբերի 2019
Արյունոտ դրամա Երևանում. 31–ամյա տղամարդը դանակահարել է իր կնոջն ու 44–ամյա հարևանին
Արյունոտ դրամա Երևանում. 31–ամյա տղամարդը դանակահարել է իր կնոջն ու 44–ամյա հարևանին: