528.1
7.2
475.94
+28
Եղանակը Երևանում
Հայ

Կոտայքի 32–ամյա բնակիչը դուրս է եկել կենդանիներին գտնելու և չի վերադարձել. որոշ ժամանակ անց հայտնաբերվել է նրա դին

10:51
12 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, օգոստոսի 11-ին, ժամը 01:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Լ.Ս.-ն (ծնված 1987 թ.) ժամը 18:00-ի սահմաններում դուրս է եկել տանից կենդանիներին գտնելու և ժամը 21:00-ից չի հաջողվում կապ հաստատել վերջինիս հետ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ժամը 12:05-ին փրկարարների և քաղաքացիների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին:

Փրկարարները Լ.Ս.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 13 փրկարար, 10 ոստիկանության աշխատակից և մոտ 100 գյուղացի:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:40
21 Օգոստոսի 2019
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մոխրացած դի (ՖՈՏՈ)
Նախօրեին՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
20:09
20 Օգոստոսի 2019
Խոշոր հրդեհ` Արայի լեռան ստորոտում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհ է արձանագրվել:
14:38
19 Օգոստոսի 2019
Արմավիրում 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
13:06
19 Օգոստոսի 2019
Լոռիում 20-ամյա քաղաքացին սպանել է տղամարդու, այնուհետև հրկիզել դիակը
Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու:
12:33
19 Օգոստոսի 2019
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով ՀՀ քաղաքացի է մահացել
ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ և 8 տուժած:
20:00
18 Օգոստոսի 2019
3-ամյա աղջիկն ընկել է պատուհանից. նրա մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, վիճակը կայուն ծանր է (ՖՈՏՈ)
Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից:
17:49
18 Օգոստոսի 2019
Լոռու մարզում տուն է այրվել. խոհանոցի հատակին հայտնաբերվել 46-ամյա տղամարդու դի
Նախօրեին՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Պուշկինո գյուղում:
13:02
18 Օգոստոսի 2019
Վեդի-Լանջառ ավտոճանապարհին մեքենան ընկել է ջրատարի մեջ. երկու մարդ հոսպիտալացվել է
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
14:05
17 Օգոստոսի 2019
Երևանում կինն ավտոմեքենայում կտրել է երակները
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Երևանի կենտրոնում: