526.4
7.25
475.99
+33
Եղանակը Երևանում
Հայ

Կոռուպցիոն նոր դեպք Գեղարքունիքում. դպրոցի տնօրենը յուրացրել է ուսուցիչների պարգևավճարները (ՎԻԴԵՈ)

10:25
04 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամաբարակի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, կոռուպցիոն նոր դեպք է բացահայտվել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում` 2010 թվականի դեկտեմբերին անձամբ կամ գանձապահի միջոցով, դպրոցի մի շարք աշխատակիցների միասնական դիտավորությամբ, որպես կաշառք պահանջել է Ամանորի առթիվ վճարվելիք պարգևավճարների կեսը, որից հետո ստանալով դպրոցի կոլեկտիվի մի մասի համաձայնությունը, հրաման է արձակել` պարգևավճարներ տրմադրելու մասին:

Դպրոցի աշխատակիցներն էլ պարգևավճարները ստանալիս գանձապահին են թողել պայանավորված գումարները` տնօրենին փոխանցելու համար: Նկարագրված եղանակով միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը տիրացել է պարգևավճարների համար հատկացված մոտ 1 միլիոն 800 հազար դրամից 900 հազարին:

Բացի այդ, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, նույն տնօրենը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, գանձապահի օժանդակությամբ, պարգևատրման տեղեկագրում ստորագրություններ կեղծելով, միասնական յուրացման դիտավորությամբ հափշտակել է մի շարք աշխատակիցների պարգևավճարների գումարները:

Պարզվել է նաև, որ հիշյալ տնօրենը 2011-ից մինչև 2016 թվականը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, դպրոցի պահակ է հրամանագրել իր որդուն, որը փաստացի չի հաճախել աշխատանքի, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձի` առանձնապես խոշոր չափի մոտ վեց միլիոն դրամ գումարը յուրացրել է: 
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:–0–





Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:58
24 Օգոստոսի 2019
Խոշոր ավտովթար Երևանում. 1 մարդ մահացել է
Նախօրեին՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:36
24 Օգոստոսի 2019
Խոսրովի արգելոցի մոտակայքում հրշիջման աշխատանքներն իրականացվում են դժվարամատչելի տարածքում
Հրշեջները շարունակում են Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:
10:30
24 Օգոստոսի 2019
Վթար Կրասնոդարում. զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ կան
Վթար է տեղի ունեցել նախօրեին ժամը 17:40-ի սահմաններում Կրասնոդարի երկրամասում
11:35
23 Օգոստոսի 2019
Տավուշում ավտոմեքենա է կողաշրջվել. ոչ մի զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել. ՀՀ ՊՆ
Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել
21:07
22 Օգոստոսի 2019
«Ինչ լինում է` երկաթին լինի». Opel–ն ամբողջությամբ այրվել է
Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակչի ավտոմեքենայում։
11:37
22 Օգոստոսի 2019
Երկրաշարժ Արցախում. ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնքւմ կազմել է 5 բալ
Արցախի Հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել:
12:40
21 Օգոստոսի 2019
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մոխրացած դի (ՖՈՏՈ)
Նախօրեին՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
20:09
20 Օգոստոսի 2019
Խոշոր հրդեհ` Արայի լեռան ստորոտում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհ է արձանագրվել: