526.4
7.25
475.99
+28
Եղանակը Երևանում
Հայ

Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի հյուրանոցներից մեկի մոտակայքում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

17:47
11 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի հյուրանոցներից մեկի մոտակայքում։ 

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը դեպքի վայրից, այրվում են ծառեր և չոր խոտ։ 

Դեպքի վայրում են մի քանի մարտական հաշվարկ, դեպքի վայրում են նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու քաղաքապետարանի ներկայացուցիչները։ 

Горит лес трава пожарные Пожар Норк Мараше

ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, օգոստոսի 11-ին, ժամը 13:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Հովսեփյան փողոցում՝ «Պանորամա Երևան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Горит лес трава пожарные Пожар Норк Мараше

Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Горит лес трава пожарные Пожар Норк Мараше

Ժամը 14:55-ին հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Горит лес трава пожарные Пожар Норк Мараше

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին: Դեպքի վայր է մեկնել քաղաքապետարանից մեկ ջրատար:

Горит лес трава пожарные Пожар Норк Мараше

Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և տալիս համապատասխան ցուցումներ:

Горит лес трава пожарные Пожар Норк Мараше (1).jpg

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:–0–

Горит лес трава пожарные Пожар Норк Мараше



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:30
24 Օգոստոսի 2019
Վթար Կրասնոդարում. զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ կան
Վթար է տեղի ունեցել նախօրեին ժամը 17:40-ի սահմաններում Կրասնոդարի երկրամասում
11:35
23 Օգոստոսի 2019
Տավուշում ավտոմեքենա է կողաշրջվել. ոչ մի զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել. ՀՀ ՊՆ
Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել
21:07
22 Օգոստոսի 2019
«Ինչ լինում է` երկաթին լինի». Opel–ն ամբողջությամբ այրվել է
Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակչի ավտոմեքենայում։
11:37
22 Օգոստոսի 2019
Երկրաշարժ Արցախում. ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնքւմ կազմել է 5 բալ
Արցախի Հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել:
12:40
21 Օգոստոսի 2019
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մոխրացած դի (ՖՈՏՈ)
Նախօրեին՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
20:09
20 Օգոստոսի 2019
Խոշոր հրդեհ` Արայի լեռան ստորոտում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհ է արձանագրվել:
14:38
19 Օգոստոսի 2019
Արմավիրում 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
13:06
19 Օգոստոսի 2019
Լոռիում 20-ամյա քաղաքացին սպանել է տղամարդու, այնուհետև հրկիզել դիակը
Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու: