Խանջյան փողոցում հրավառություն կազմակերպած երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանություն (ՎԻԴԵՈ)
15:27
27 Փետրվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 27-ին կեսգիշերին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Խանջյան փողոցում հրավառություն է, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նույն պահին փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները նկատել են մի խումբ երիտասարդների, որոնցից մեկի ձեռքին եղել է հրագործական իր:
Քաղաքացին հրավառություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ խոստովանեց, որ ինքն է կատարել հրավառություն:
Նրա նկատմամբ կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
«Հարգելի քաղաքացինե՛ր, ևս մեկ անգամ կոչ ենք անում հարգել այլ քաղաքացիների իրավունքներն ու պահպանել համակեցության կանոնները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–