ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել հրավառության տարբեր տեսակներից տուժած չորս երեխաներ, տարբեր աստիճանի վնասվածքներով: Այս մասին նշվում է ԲԿ-ի Facebook-յան էջում:
Երեխաներից երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ, ճայթուկը պայթել է հենց ձեռքերի մեջ, մյուս երկուսի մոտ համեմատաբար թեթև վնասվածքներ են եղել:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժների կողմից երեխաները վիրահատվել են և դուրս գրվել հիվանդանոցից:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում