ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Mայիսի 10-ին Էրեբունի վարչական տարածքում մի տաքսու վարորդ ոստիկանության ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի ծառայողներին է մոտեցել և հայտնել, որ ուղևորներից մեկը վերցրել է իր բջջային հեռախոսներն ու փախել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում ոստիկանները րոպեներ անց Միչուրինի փողոցում հայտնաբերել են ուղևորին` Իջևանի բնակիչ Արման Ա-ին, և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը վերցվել է:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Նախապատրաստվում են նյութեր:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում