+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են դարձել նախօրեին Գյումրիում ռուս զինվորականի մահվան պատճառն ու հանգամանքները. ԶԼՄ

11:51
12 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 10–ին Գյումրու Մուշ 2 թաղամասի 32 շենքի իր բնակարանում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված ՌԴ 102–րդ ռազմաբազայի ռուս զինվորականի դին։

Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, մահացածը 23–ամյա Ալեքսանդր Բաբուշկինն է։ Մահվան պատճառ է նշված փայծախի վնասումը։

«Դեպքի պահին պայմանագրային զինծառայողը եղել է տանը` ծառայակցի հետ։ Վերջինս գնացել է խոհանոց թեյ պատրաստելու, այդ պահին ինչ–որ ձայն է լսել, եկել, տեսել է` ընկերն անգիտակից ընկած է հատակին։ Ծառայակիցը զանգել է շտապօգնություն» – գրում է թերթը։

Աղբյուրի հաղորդմամբ, ըստ ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանի, դեպքի վայր հասնելուն պես շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են ռուս զինվորականի մահը։

«Արդեն ձեռք են բերվել տվյալներ, համաձայն որոնց` Բաբուշկինը վնասվածքները ստացել է մահանալուց 3 օր առաջ` Գյումրիում մոտոցիկլով ինքնավթարի ենթարկվելու պատճառով», – նշվում է հոդվածում։

Ըստ դատախազի, մոտոցիկլի զննությամբ հայտնաբերվել են վնասվածքներ։

«Տվյալներ կային, որ այդ դեպքի ականատես անձինք կան, արդեն պարզ են նրանց ինքնությունը, միջոցառումներ են ձեռնարկվում նրանց քննչական բաժին հրավիրելու և բացատրություն վերցնելու համար», – ասել է դատախազը։

Օրաթերթի հաղորդմամբ, մահացած 23–ամյա Ալեքսանդր Բաբուշկինի մարմնի վրա վնասվածքներ են հայտնաբերվել նաև քթի, ձեռքերի շրջանում։ Առկա է դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալները` փայծախի վնասում, որը նախնական տվյալներով բնորոշ է վթարի ենթարկվելուն։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:49
22 Սեպտեմբերի 2019
Լոռու մարզում 32–ամյա վարորդը Volkswagen–ով բախվել է ԶԻԼ–ի կցորդիչին. նա հոսպիտալացվել է
Լոռու մարզում 32–ամյա վարորդը Volkswagen–ով բախվել է ԶԻԼ–ի կցորդիչին. նա հոսպիտալացվել է։
20:40
20 Սեպտեմբերի 2019
1 զոհ, 4 վիրավոր. Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել (ՎԻԴԵՈ)
1 զոհ, 4 վիրավոր. Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել:
16:45
20 Սեպտեմբերի 2019
Մանրամասներ՝ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպից. փոխգնդապետի վիճակը ծայրահեղ ծանր է
Մանրամասներ՝ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպից. փոխգնդապետի վիճակը ծայրահեղ ծանր է:
00:54
20 Սեպտեմբերի 2019
Երկրաշարժ է գրանցվել Շիրակի մարզում
Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել։
21:18
19 Սեպտեմբերի 2019
Սպանության փորձ Վանաձորում. 27–ամյա երիտասարդի գլխին կրակել են որսորդական հրացանից
Սեպտեմբերի 19-ին գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։

13:46
19 Սեպտեմբերի 2019
Կրակոցներ Վանաձորում. մեկ մարդ հոսպիտալացվել է
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Վանաձորի շուկաներից մեկի մոտ:
12:10
19 Սեպտեմբերի 2019
Գյումրիում Mercedes Vito–ն բախվել է բետոնե պատնեշին. վարորդը հոսպիտալացվել է
Գյումրիում Mercedes Vito–ն բախվել է բետոնե պատնեշին. վարորդը հոսպիտալացվել է:
21:04
18 Սեպտեմբերի 2019
5–ամյա երեխան մահացել է վիրահատության ընթացքում. բժիշկները նշում են պատճառը
Հնգամյա երեխա է հոսպիտալացվել Գորիսի բժշկական կենտրոն սեպտեմբերի 14–ին։
11:48
18 Սեպտեմբերի 2019
Կրակոցներ և սպանության փորձ Արմավիրի մարզում. կա 3 տուժած, հարուցվել է քրգործ
Կրակոցներ և սպանության փորձ Արմավիրի մարզում. կա 3 տուժած, հարուցվել է քրեական գործ։
10:45
18 Սեպտեմբերի 2019
Երևանում Niva–ի 25–ամյա վարորդը բախվել է հայտնի երգչի Range Rover–ին (ՖՈՏՈ)
Երևանում Niva–ի 25–ամյա վարորդը բախվել է հայտնի երգչի Range Rover–ին։
21:15
17 Սեպտեմբերի 2019
Աբովյանում բախվել են Hyundai–ն ու ՎԱԶ–2104–ը. վարորդներից մեկն արգելափակվել է մեքենայում (ՖՈՏՈ)
Աբովյանում բախվել են Hyundai–ն ու ՎԱԶ–2104–ը. վարորդներից մեկն արգելափակվել է մեքենայում, վիճակը ծանր է։
18:32
17 Սեպտեմբերի 2019
20–ամյա երիտասարդին պահել են անազատության մեջ պարտքը չվճարելու պատճառով (ՎԻԴԵՈ)
Զանգահարել են մորը և հայտնել, որ գումարի դիմաց որդուդ պահում են անազատության մեջ։