+24
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնաբերվել է նորածնին ջրատարը նետած մայրը. նա պարզաբանել է իրավիճակը

10:56
03 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայտնաբերվել է նորածնին ջրատարը նետած մայրը։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, հունիսի 2-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղում՝ ջրատարի մեջ, նորածին երեխայի դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը Մուսալեռ գյուղի Չարենցի փողոցի հարևանությամբ անցնող հեղեղատարի մեջ հայտնաբերել են նորածին տղա պտղի դի՝ պորտալարը ոտքին փաթաթված:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Փարաքար գյուղի մի բնակչուհի մայիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, պարկի մեջ դնելով իր նորածին պտղի մահացած դին՝ նետել է ջրատարը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Հունիսի 2-ին, ժամը 22.00-ին, քաղաքացուհին ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական բացատրություն: 

Գերատեսչության հաղորդմամբ, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Shamshyan.com–ն իր հերթին հայտնում է, որ նորածնին ջրատարը նետած մայրն Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Լ. Գ.-ն է։ նա իր քայլը պատճառաբանել է նրանով, որ տանը երեխան ծնվել է մահացած, ինչից հետո ինքը երեխային նետել է ջրատարի մեջ։ Մայրն ամուսնացած է, խնամքին ունի 10 տարեկան տղա երեխա։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
15 Սեպտեմբերի 2019
Արյունոտ դրամա Երևանում. 31–ամյա տղամարդը դանակահարել է իր կնոջն ու 44–ամյա հարևանին
Արյունոտ դրամա Երևանում. 31–ամյա տղամարդը դանակահարել է իր կնոջն ու 44–ամյա հարևանին:
11:00
15 Սեպտեմբերի 2019
Ողբերգություն 3500 մետր բարձրության վրա. Արագած լեռը բարձրացրած Լեհաստանի քաղաքացիներից մեկը մահացել է (ՖՈՏՈ)
Ողբերգություն 3500 մետր բարձրության վրա. Արագած լեռը բարձրացրած Լեհաստանի քաղաքացիներից մեկը մահացել է:
18:13
14 Սեպտեմբերի 2019
Կրկին երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանում
Այսօր երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանում
14:29
14 Սեպտեմբերի 2019
Նոր Նորքում երիտասարդ տղամարդը ձողից կախված է հայտնաբերվել խաղադաշտում
Նոր Նորքում արտակարգ դեպք է պատահել:
11:37
14 Սեպտեմբերի 2019
Երևանում թռչնաբուծական ֆաբրիկայի առաքիչը սպառողներին խաբելու նպատակով թռչնամսի մեջ ջուր էր ներարկել ու բռնվել (ՎԻԴԵՈ)
Երևանում թռչնաբուծական ֆաբրիկայի առաքիչը սպառողներին խաբելու նպատակով թռչնամսի մեջ ջուր էր ներարկել ու բռնվել:
21:15
13 Սեպտեմբերի 2019
220 դոլարի վնաս. երիտասարդները Վրաստանի Թելեթի գյուղից ավտոքարշակով Վանաձոր են տեղափոխել անսարք Opel–ն ու չեն վճարել գումարը
220 դոլարի վնաս. երիտասարդները Վրաստանի Թելեթի գյուղից ավտոքարշակով Վանաձոր են տեղափոխել անսարք Opel–ն ու չեն վճարել գումարը:
18:39
13 Սեպտեմբերի 2019
19–ամյա երիտասարդը Նիվա–ով մխրճվել է Ավանի բնակելի տներից մեկի մեջ. կա վիրավոր
19–ամյա երիտասարդը Նիվա–ով մխրճվել է Ավանի բնակելի տներից մեկի մեջ. կա վիրավոր:
17:17
13 Սեպտեմբերի 2019
32–ամյա տղամարդն արագաչափ է գողացել Դավիթ Բեկի փողոցից, սակայն 1 օր անց հայտնաբերվել է (ՎԻԴԵՈ)
32–ամյա տղամարդն արագաչափ է գողացել Դավիթ Բեկի փողոցից, սակայն 1 օր անց հայտնաբերվել է:
14:23
13 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տղամարդը դաժանորեն ծեծել է 70–ամյա մորը
Մեղադրանք է առաջադրվել 29-ամյա երիտասարդին:
14:17
12 Սեպտեմբերի 2019
Բացառիկ տեսանյութ Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից (ՎԻԴԵՈ)
Բացառիկ տեսանյութ. Արմավիրում Mercedes–ը մեծ արագությամբ բախվում է ՎԱԶ 2106–ին։
11:51
12 Սեպտեմբերի 2019
Հայտնի են դարձել նախօրեին Գյումրիում ռուս զինվորականի մահվան պատճառն ու հանգամանքները. ԶԼՄ
Հայտնի են դարձել նախօրեին Գյումրիում ռուս զինվորականի մահվան պատճառն ու հանգամանքները:
20:29
11 Սեպտեմբերի 2019
Երևանյան բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. 23–ամյա բնակչուհին անցել է պատշգամբից պատշգամբ
Երևանի վարչական շրջաններից մեկի շենքում չորեքշաբթի հրդեհ է բռնկվել։