526.4
7.25
475.99
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում փնտրում են խաբեությամբ գումար հափշտակած տղամարդուն (ՖՈՏՈ)

20:37
09 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ խարդախություն կատարած անձի ինքնությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2019թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ հուլիսի 3-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը շինարարական ապրանքներ գնելու և շինարարական աշխատանքներ կատարելու համար իրենից  պահանջել և ստացել է գումար, սակայն չի գնել նշված ապրանքները, չի կատարել շինարարական որևէ աշխատանք՝ տարբեր պատճառաբանություններով չվերադարձնելով իրենից վերցված գումարը: 

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Խարդախությունը), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացին առերևույթ հանցագործություն կատարած անձի հետ ծանոթացել է սոցիալական կայքերից մեկում տեղադրված հայտարարության միջոցով և հնարավոր է, որ նշված անձի գործողություններից  տուժած լինեն նաև այլ անձինք:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:

«Խնդրում ենք լուսանկարում պատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ  վարչական շրջանի քննչական բաժին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–

мошенник.jpg


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:18
25 Օգոստոսի 2019
ԱԻՆ-ը հրապարակել է «Մալաթիա մոլ»-ում բռնկված խոշոր հրդեհի մարման կադրերը (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ-ը կադրեր է հրապարակել «Մալաթիա մոլ»-ում բռնկված խոշոր հրդեհի մարման վայրից:
18:48
24 Օգոստոսի 2019
Կրակոցներ Արցախի փողոցում. 1 մարդ հոսպիտալացվել է
Հարուցվել է քրեական գործ:
17:47
24 Օգոստոսի 2019
Հրդեհ «Մալաթիա մոլ»-ում. ԱՆ-ը հայտնում է 6 տուժածների մասին (ՎԻԴԵՈ)
Շաբաթ օրը Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել:
13:58
24 Օգոստոսի 2019
Խոշոր ավտովթար Երևանում. 1 մարդ մահացել է
Նախօրեին՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:36
24 Օգոստոսի 2019
Խոսրովի արգելոցի մոտակայքում հրշիջման աշխատանքներն իրականացվում են դժվարամատչելի տարածքում
Հրշեջները շարունակում են Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:
10:30
24 Օգոստոսի 2019
Վթար Կրասնոդարում. զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ կան
Վթար է տեղի ունեցել նախօրեին ժամը 17:40-ի սահմաններում Կրասնոդարի երկրամասում
11:35
23 Օգոստոսի 2019
Տավուշում ավտոմեքենա է կողաշրջվել. ոչ մի զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել. ՀՀ ՊՆ
Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել
21:07
22 Օգոստոսի 2019
«Ինչ լինում է` երկաթին լինի». Opel–ն ամբողջությամբ այրվել է
Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակչի ավտոմեքենայում։
11:37
22 Օգոստոսի 2019
Երկրաշարժ Արցախում. ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնքւմ կազմել է 5 բալ
Արցախի Հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել:
12:40
21 Օգոստոսի 2019
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մոխրացած դի (ՖՈՏՈ)
Նախօրեին՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: