Գյումրու օդանավակայանի մոտակայքում հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
18:33
09 Օգոստոսի 2019
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր հրդեհ է բռնկվել Գյումրու օդանավակայանի մոտակայքում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, օգոստոսի 9-ին, ժամը 15:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի օդանավակայանի տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, մարվել՝ 17:18-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:–0–