ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հուլիսի 21-ին, ժամը 15:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ջրափրկարարներն Ագրիճի գետից (մոտ 3 մ խորություն) դուրս են բերել Գ.Հ.-ի (ծնված 1974 թ.) դին։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչԳառնիկ Համբարձումյանը Մադինա գյուղի «Քարածի» սարատեղիով փորձել է ձիով անցնել Ագրիճի գետը, որի ժամանակ ձիու վրայից վայր է ընկել գետը և խեղդվել:–0–