ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին` սեպտեմբերի 3-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Տորունիք գյուղի դիմացի այգիներում հրազենից մահացած վիճակում դիեր կան:
Ոստիկաններն ու քննինչները պարզել են, որ նույն օրը, ժամը 15:30-ի սահմաններում Տորունիք գյուղի բնակիչ 27-ամյա Սամսոն Ղ.-ն իրենց գյուղից դեպի Դաստակերտ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածից 1.5 կմ հեռավորությամբ գտնվող արոտավայրում հայտնաբերել է գլխի գագաթային շրջանի ջնջխված վերքով իր հոր՝ 51-ամյա Սամվել Ղ.-ի դին, ում պարանոցի ծոծրակային հատվածում առկա է եղել 30-20 սմ չափերի արնանման հետքերով քար:
Загружается новость ... "Лево"
Հոր դիակից 1 մետր հեռավորության վրա Սամսոն Ղ.-ն հայտնաբերել է համագյուղացի 27-ամյա Նելսոն Ա.-ի դին՝ կզակի շրջանի հրազենային վնասվածքով:
Կայքի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները Նելսոն Ա.-ի դիաի կողքին հայտնաբերել են 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (սպանություն): Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաոքննություններ, այդ թվում՝ դիերի դատաբժշկական, ինչպես նաև դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական:–0–