526.4
7.25
475.99
+22
Եղանակը Երևանում
Հայ

Ծնողները երկար ժամանակ բժշկի չեն դիմել, 1 տարեկան երեխան այրվածքներով ու ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է

16:30
06 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 1 տարեկան 8 ամսական երեխա՝ մարմնի մակերեսի գրեթե 15% այրվածքներով, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը:

Երեխան այրվածքները ստացել է օոստոսի 1-ին, սակայն ծնողները չեն դիմել բժշկի, այլ գերադասել են բուժումն իրականացնել տնային պայմաններում, ոմն մեկի կողմից տնային պայմաններում պատրաստած, անհայտ բաղադրությամբ քսուքի միջոցով:

Գործողության հետևանքով երեխայի վիճակը ծանրացել է, որից հետո ծնողները դիմել են տեղամասային պոլիկլինիկա: Տեղամասային բժիշկը նրանց տրամադրվել է ուղեգիր՝ բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու, սակայն ծնողները կրկին չեն դիմել բժշկական կենտրոն և շարունակել են նույն «մեթոդով» բուժումը:

Երեխայի վիճակը գնալով ծանրացել է և միայն օգոստոսի 4-ին դիմել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, անմիջապես հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունք: Ընդունման պահին երեխայի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, գիտակցությունը՝ մթագնած, կոնտակտի մեջ գրեթե չի մտել:

Բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար, նրան այժմ տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

«Նման դեպքերից խուսափելու համար առողջապահության նախարարությունը զգուշացնում է. ցանկացած առողջական խնդրի դեպքում չհապաղել և դիմել բժշկի օգնությանը: Ոչ մի պարագայում մի' դիմեք ինքնակոչ «բժիշկների», հեքիմների ծառայությանը», – նշել են գերատեսչությունից:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:18
25 Օգոստոսի 2019
ԱԻՆ-ը հրապարակել է «Մալաթիա մոլ»-ում բռնկված խոշոր հրդեհի մարման կադրերը (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ-ը կադրեր է հրապարակել «Մալաթիա մոլ»-ում բռնկված խոշոր հրդեհի մարման վայրից:
18:48
24 Օգոստոսի 2019
Կրակոցներ Արցախի փողոցում. 1 մարդ հոսպիտալացվել է
Հարուցվել է քրեական գործ:
17:47
24 Օգոստոսի 2019
Հրդեհ «Մալաթիա մոլ»-ում. ԱՆ-ը հայտնում է 6 տուժածների մասին (ՎԻԴԵՈ)
Շաբաթ օրը Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել:
13:58
24 Օգոստոսի 2019
Խոշոր ավտովթար Երևանում. 1 մարդ մահացել է
Նախօրեին՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:36
24 Օգոստոսի 2019
Խոսրովի արգելոցի մոտակայքում հրշիջման աշխատանքներն իրականացվում են դժվարամատչելի տարածքում
Հրշեջները շարունակում են Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:
10:30
24 Օգոստոսի 2019
Վթար Կրասնոդարում. զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ կան
Վթար է տեղի ունեցել նախօրեին ժամը 17:40-ի սահմաններում Կրասնոդարի երկրամասում
11:35
23 Օգոստոսի 2019
Տավուշում ավտոմեքենա է կողաշրջվել. ոչ մի զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել. ՀՀ ՊՆ
Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել
21:07
22 Օգոստոսի 2019
«Ինչ լինում է` երկաթին լինի». Opel–ն ամբողջությամբ այրվել է
Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակչի ավտոմեքենայում։
11:37
22 Օգոստոսի 2019
Երկրաշարժ Արցախում. ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնքւմ կազմել է 5 բալ
Արցախի Հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել:
12:40
21 Օգոստոսի 2019
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մոխրացած դի (ՖՈՏՈ)
Նախօրեին՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: