527.46
7.22
475.92
+31
Եղանակը Երևանում
Հայ

Բուրյաթիայում ուղևորատար օդանավը վթարային վայրէջք է կատարել. երկու օդաչու զոհվել է, կա 22 տուժած (ՎԻԴԵՈ)

10:57
27 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԱՆ–24 ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բուրյաթիայի հյուսիսում, երկու մարդ մահացել է,  հինգշաբթի ՏԱՍՍ–ին հաղորդել է հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղար Ալեքսեյ Ֆիշևը։

«Նիժնեանգարսկի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել ուղևորատար ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել են երկու օդաչուները, ուղևորները ողջ են։ Փրկվել է 42 մեծահասակ և մեկ երեխա։ Յոթ մարդ վնասվածք է ստացել», – տեղեկացրել է մամուլի քարտուղարը։

Տարածաշրջանի փրկարար ծառայության աղբյուրը տեղեկացրել է, որ վթարային վայրէջքի ժամանակ զոհվել են անձնակազմի հրամանատարն ու օդանավի տեխնիկական սպասարկողը։ ։

Տարածաշրջանի բժշկական ծառայություններից նշել են, որ տուժածների թիվն աճել է` հասնելով 22–ի։

«Անգարա» ավիաընկերության ԱՆ–24 օդանավը հինգշաբթի առավոտյան կատարում էր Ուլան Ուդե–Նիժնեանգարսկ չվերթը։

«Օդ բարձրանալուց հետո շարժիչներից մեկը խափանվել է։ Անձնակազմը որոշել է վերադառնալ օդանավակայան։ Նախնական տվյալներով, վայրէջք կատարելիս օդանավը 100 մետրով դուրս է եկել թռիչքուղու սահմաններից և բախվել մոտակա շինություններից մեկին, ինչի հետևանքով բռնկվել է», – նշել է Ֆիշևը։ 

Այս պահին միջադեպի վայրում աշխատաում են հրշեջները։

«Բուրյաթիայի ղեկավար Ալեքսեյ Ցիդենովը վերահսկում է իրավիճակը, նա հանձնարարել է աջակցություն ցուցաբերել բոլոր տուժածներին», – ավելացրել է մամուլի քարտուղարը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:00
18 Օգոստոսի 2019
3-ամյա աղջիկն ընկել է պատուհանից. նրա մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, վիճակը կայուն ծանր է (ՖՈՏՈ)
Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից:
17:49
18 Օգոստոսի 2019
Լոռու մարզում տուն է այրվել. խոհանոցի հատակին հայտնաբերվել 46-ամյա տղամարդու դի
Նախօրեին՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Պուշկինո գյուղում:
13:02
18 Օգոստոսի 2019
Վեդի-Լանջառ ավտոճանապարհին մեքենան ընկել է ջրատարի մեջ. երկու մարդ հոսպիտալացվել է
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
14:05
17 Օգոստոսի 2019
Երևանում կինն ավտոմեքենայում կտրել է երակները
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Երևանի կենտրոնում:
18:16
16 Օգոստոսի 2019
Մայրը շփոթել է դեղը. 2-ամյա երեխան թունավորվել է նեյրոլեպտիկից
Արտակարգ դեպք է պատահել Արցախում նախօրեին։
13:39
16 Օգոստոսի 2019
Երևանի շուկաներից մեկում հրդեհ է բռնկվել
Ուրբաթ` օգոստոսի 16-ին, հրդեհ է բռնկվել Երևանի վարչական շրջաններից մեկի շուկայում:
11:15
16 Օգոստոսի 2019
Երևանում տեղի է ունեցել ՃՏՊ միկրոավտոբուսի մասնակցությամբ. 6 մարդ հոսպիտալացվել է
Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
10:16
16 Օգոստոսի 2019
Մեկ օրում ինքնասպանության երկրորդ փորձն է կանխվել. Նոր Հաճնում քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին Կոտայքի մարզում:
23:15
15 Օգոստոսի 2019
Հայ ընտանիքը վթարի է ենթարկվել Վրաստանում. կան տուժածներ (ՖՈՏՈ)
Վրաստանում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով հայեր են տուժել:
17:29
15 Օգոստոսի 2019
Կինը փորձում է նետվել Կիևյան կամրջից. նրա հետ զրուցում է ԱԻՆ աշխատակիցը. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ (ՖՈՏՈ)
Այս րոպեներին քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել։
16:52
15 Օգոստոսի 2019
Երևանում կին-գրպանահատը ոսկյա իրերով դրամապանակ է գողացել (ՎԻԴԵՈ)
Կինը բերման է ենթարկվել իր տան մոտից: