535.52
7.56
476.48
+31
Եղանակը Երևանում
Հայ

Բնակարանում տպել ու իրացրել են կեղծ 5000–անոցներ. հարուցվել է քրգործ (ՎԻԴԵՈ)

11:24
19 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 42-ամյա և Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում ապրող 34-ամյա տղամարդիկ կեղծ փողեր են պատրաստում և իրացնում, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նրանք վերցվեցին ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Տեղեկությունների իսկությունը պարզելու միջոցառումներին միացան ոստիկանության օպերատիվ ծառայությունների աշխատակիցներ, կազմակերպվեցին դարանակալումներ և օպերատիվ նկարահանումներ։ Քրեական հետախույզները քողարկված հետևեցին նրանց շարժին։ 

«Տեսանկարահանումից հստակ երեևում է, որ միրգ գնող տղամարդը վաճառողին տալիս է ակնհայտ կեղծ 5000-անոց, ինչից հետո վաճառողը սկսում է հետապնդել նրան, բայց ոչ շատ երկար։ Դարանակալած ոստիկանները տղամարդուն բռնում են ու կեղծ թղթադրամ իրացնելու կասկածանքով բերման ենթարկում ոստիկանության Կենտրոնական բաժին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Բերման ենթարկվածի խուզարկությամբ հայտնաբերվել է 5000 դրամ անվանական արժեքով 9 հատ կեղծ թղթադրամ, որոնք առգրավվել ու փաթեթավորվել են։

Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ նա հայտնաբերված կեղծ փողը անվանական արժեքից մի քանի անգամ էժան գնել է Երասխահուն գյուղի 35-ամյա մի բնակչից։ Տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Արմավիրի բաժին։ Արդյունքում ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված մյուս անձն էլ հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ 

«Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում խուզարկություններ են կատարվել նրանց բնակարաններում։ Հայտնաբերվել են տպելու սարքավորումներ և հատուկ թղթեր, որոնք նույնպես առգրավվել են», – հայտնում են ոստիկանությունից։ 

Բերման ենթարկված անձինք ձերբակալվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:16
19 Հուլիսի 2019
Սարալանջի փողոցում բռնկված հրդեհը տարածվել է «Հաղթանակի» զբոսայգում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Սարալանջի փողոցում բռնկված հրդեհը տարածվել է «Հաղթանակի» զբոսայգում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ:
21:15
19 Հուլիսի 2019
Վրեժխնդրություն եղբոր համար. Սևանում դանակահարության դեպք է գրանցվել
Վրեժխնդրություն եղբոր համար. Սևանում դանակահարության դեպք է գրանցվել:
20:26
19 Հուլիսի 2019
«Հաղթանակի» զբոսայգու մոտ խոշոր հրդեհ է. հայտարարվել է բարդության «1-ԲԻՍ» կանչ (ՖՈՏՈ)
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ, դեպքի վայր է մեկնել քաղաքապետարանից 1 ջրատար։
19:35
19 Հուլիսի 2019
Երևանում Mercedes–ը վրաերթի է ենթարկել 13–ամյա աղջնակի, երեխան տեղում մահացել է
Երևանում Mercedes–ը վրաերթի է ենթարկել 13–ամյա աղջնակի, երեխան տեղում մահացել է:
18:42
19 Հուլիսի 2019
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվում. կրակի մեջ է նաև պողոտային հարակից լանջը (ՎԻԴԵՈ)
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվում. կրակի մեջ է նաև պողոտային հարակից լանջը:
17:32
19 Հուլիսի 2019
Երևանում 27-ամյա տղան սպանել է մորը և դանակի հարվածներ հասցրել հորը
Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
15:13
19 Հուլիսի 2019
Շերեմետևո օդանավակայանում Boeing–ից տարհանվածներից մեկն է մնացել հիվանդանոցում
Ընդհանուր առմամբ, բժշկական օգնության կարիք են ունեցել օդանավի 8 ուղևորներ:
15:02
19 Հուլիսի 2019
Սիսիանում տղամարդը մահացել է անասնագոմի դռանն ամրացված ռազմամթերքի պայթյունից
Պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով բերվել է մարտական վիճակի
14:23
19 Հուլիսի 2019
Հայտնի է Մոսկվա Երևան օդանավի սրահում առաջացած ծխի պատճառը (ՎԻԴԵՈ)
Օդանավում չեն հայտնաբերվել այրման և հրդեհի հետքեր, օդանավի մասերը չեն վնասվել:
11:15
19 Հուլիսի 2019
Ծուխ Մոսկվա–Երևան օդանավի սրահում. տուժել է ութ ուղևոր
Ութ մարդ է տուժել ուրբաթ Nordwind ընկերության օդանավից տարհանման ժամանակ։
20:41
18 Հուլիսի 2019
Հայաստանում 74–ամյա տղամարդը կասկածվում է 94–ամյա մորը սպանելու համար
Արմավիրի մարզում 74–ամյա տղամարդը ձերբակալվել է 94–ամյա մոր սպանության համար:
12:46
18 Հուլիսի 2019
Իջևանում տեղի ունեցած անկարգություններից հետո ձերբակալվել է 13 մարդ
Եվս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: