527.4
7.25
475.91
+35
Եղանակը Երևանում
Հայ

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձ կալանավորվել է

13:10
15 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ կալանավորվել է, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019թ. հուլիսի 12-ին ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով բերման են ենթարկվել Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1992 և 1996թթ.:

Իրականացված անձնական խուզարկությամբ նրանցից մեկի՝ 27-ամյա երիտասարդի պայուսակի միջից հայտնաբերվել է 5 հատ պոլիէթիլենային փաթեթ՝ բյուրեղանման զանգվածի պարունակությամբ` յուրաքանչյուրը 0.45 գրամ, 0.67 գրամ, 0.43 գրամ, 0.42 գրամ և 0.45 գրամ կշռով, ևս 11 հատ փաթեթ էլ՝ դեղնականաչավուն նյութի պարունակությամբ՝ ընդհանուրը 10.27 գրամ կշռով: 

Բացի այդ, վերջինիս կողմից շահագործվող ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս 2 հատ փաթեթ՝ բյուրեղանման զանգվածներով՝ 0.44 գրամ և 0.69 գրամ կշռով:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի  բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 268-րդ հոդվածի 3-րդ մասով (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի), որը 2019թ. հուլիսի 13-ին ստացվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել է վարույթ: 27-ամյա երիտասարդը ձերբակալվել է: 

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատատոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:

Դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ փաթեթներում առկա բյուրեղանման զանգվածը հանդիսանում է «մեթամֆետամին», իսկ դեղանականաչավուն զանգվածը՝ «մարիխունա» տեսակի թմրամիջոցներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 1992թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
22 Օգոստոսի 2019
Երկրաշարժ Արցախում. ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնքւմ կազմել է 5 բալ
Արցախի Հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել:
12:40
21 Օգոստոսի 2019
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մոխրացած դի (ՖՈՏՈ)
Նախօրեին՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
20:09
20 Օգոստոսի 2019
Խոշոր հրդեհ` Արայի լեռան ստորոտում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհ է արձանագրվել:
14:38
19 Օգոստոսի 2019
Արմավիրում 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
13:06
19 Օգոստոսի 2019
Լոռիում 20-ամյա քաղաքացին սպանել է տղամարդու, այնուհետև հրկիզել դիակը
Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու:
12:33
19 Օգոստոսի 2019
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով ՀՀ քաղաքացի է մահացել
ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ և 8 տուժած:
20:00
18 Օգոստոսի 2019
3-ամյա աղջիկն ընկել է պատուհանից. նրա մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, վիճակը կայուն ծանր է (ՖՈՏՈ)
Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից:
17:49
18 Օգոստոսի 2019
Լոռու մարզում տուն է այրվել. խոհանոցի հատակին հայտնաբերվել 46-ամյա տղամարդու դի
Նախօրեին՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Պուշկինո գյուղում: