420.04
4.18
391.46
+18
Եղանակը Երևանում
Հայ

Ավտովթար Երասխ–Երևան մայրուղում. 6 զինծառայող հոսպիտալացվել է, նրանցից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին (ՎԻԴԵՈ)

11:05
12 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. 2021թ․ հուլիսի 10-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ–Երևան ավտոմայրուղու 14-րդ կմ հատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողն իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինս կողաշրջվել է, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։

Ավտոպատահարի հետևանքով թվով վեց պայմնագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, որոնցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները, ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու կասկածանքով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:39
12 Ապրիլի 2024
Արմավիրի մարզում մեքենաներ են բախվել, կա զոհ ու վիրավորներ
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում
13:02
12 Ապրիլի 2024
Հայաստան բերված 3 առաքանիներում հայտնաբերվել է մոտ 70մլն դրամի հաշիշի յուղ (ՎՒԴԵՈ)
Հայաստան բերված 3 առաքանիներում հայտնաբերվել է մոտ 70մլն դրամի հաշիշի յուղ․ ՎԻԴԵՈ
14:19
11 Ապրիլի 2024
63–ամյա տղամարդը խեղդամահ է արել 69–ամյա տղամարդուն․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ (ՎԻԴԵՈ)
63–ամյա տղամարդը խեղդամահ է արել 69–ամյա տղամարդուն․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
11:44
11 Ապրիլի 2024
Ավազի մեջ հայտնաբերվել է Porsche Cayenne, որով երեկ հափշտակել են 36կգ ոսկի և 293մլն ռուբլի
Ավազի մեջ հայտնաբերվել է Porsche Cayenne, որով երեկ հափշտակել են 36կգ ոսկի և 293մլն ռուբլի
11:29
11 Ապրիլի 2024
36 կգ ոսկու, 293մլն ռուբլու հափշտակության հետքերով․ մեքենայի վարորդին ու 2 ուղևորներին ձեռնաշղթա են հագցրել ու պառկեցրել գետնին (ՖՈՏՈ)
Երևանում օրը ցերեկով 36 կգ ոսկու, 293մլն ռուբլու հափշտակության հետքերով․ հայտնի են միջադեպի մանրամասները․ ՖՈՏՈ
11:12
11 Ապրիլի 2024
ԱՄՆ-ից ՀՀ ուղարկված ծանրոցում հայտնաբերվել է ավելի քան 500 հազ․ դոլարի կոկաին (ՎիԴԵՈ)
ԱՄՆ-ից ՀՀ ուղարկված ծանրոցում հայտնաբերվել է ավելի քան 500 հազ․ դոլարի կոկաին․ ՎիԴԵՈ
21:15
10 Ապրիլի 2024
Դեմքին հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ․ 69–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Դեմքին հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ․ 69–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
15:07
10 Ապրիլի 2024
37–ամյա երիտասարդը բենզինով այրել է ավտոպահեստամասերի խանութը՝ պատճառելով 2մլն դրամի նյութական վնաս
37–ամյա երիտասարդը բենզինով այրել է ավտոպահեստամասերի խանութը՝ պատճառելով 2մլն դրամի նյութական վնաս
12:11
10 Ապրիլի 2024
Ավազակային հարձակում Երևանում․ մեքենայից հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր, մոտ 293 մլն ռուբլի ու 6 մլն դոլար․ ԶԼՄ
Ավազակային հարձակում Երևանում․ մեքենայից հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր, մոտ 293 մլն ռուբլի ու 6 մլն դոլար
09:51
10 Ապրիլի 2024
Իսկական մարտաֆիլմ Երևանում․ մասնակիցների թիվն անցնում է 20–ից, կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից»
Իսկական մարտաֆիլմ Երևանում․ մասնակիցների թիվն անցնում է 20–ից, կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից»
13:03
09 Ապրիլի 2024
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հանձնուք բերած կնոջ մոտից հայտնաբերվել է հերոինով աննախադեպ քանակի՝ 180 հատ փաթեթ
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հանձնուք բերած կնոջ մոտից հայտնաբերվել է հերոինով աննախադեպ քանակի՝ 180 հատ փաթեթ