+5
Եղանակը Երևանում
Հայ

Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը նռնակը ձեռքին սպառնացել է ինքնասպան լինել, հետո նետել է այն

13:51
03 Մարտի 2022
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 2-ին, ժամը 18.50-ին, ՍՊԸ-ներից մեկի Արարատյան փողոցի տերմինալի անվտանգության պետը ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներին տեղեկացրել է, որ տերմինալի աշխատակիցներից մեկը խփել է անվտանգության մեկ այլ աշխատակցի և նռնակը ձեռքին՝ սպառնում է ինքնասպան լինել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Ժամը 20.05-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը սրունքի փակ կոտրվածքով և դեմքի սալջարդով բուժօգնության է տեղափոխել տերմինալի անվտանգության 73-ամյա աշխատակցին, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է տերմինալի տարածքում:

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 18.40-ին տերմինալի անվտանգության 32-ամյա աշխատակիցը, «Ֆ-1» տիպի նռնակը ձեռքին, վիճել է 73-ամյա աշխատակցի հետ, խփել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածք, այնուհետև կոտրել է գրասենյակի մուտքի դուռը և բակում կայանված «Մերսեդեսի» ապակին ու սպառնացել, որ ինքն իրեն պայթեցնելով՝ ինքնասպան կլինի: Օպերատիվ-քննչական խմբի բացատրական աշխատանքի արդյունքում նա նռնակը նետել է տարածքից դուրս, որը պայթել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

32-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին և ձերբակալվել:Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:56
21 Մարտի 2024
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (ՖՈՏՈ)
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ՖՈՏՈ
19:48
21 Մարտի 2024
Զինված հարձակում Երևանում․ տուժածը ԱՄՆ քաղաքացի է
Զինված հարձակում Երևանում․ տուժածը գլխի վնասվածք է ստացել
12:57
21 Մարտի 2024
Հայաստանում թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա է հայտնաբերվել
Թմրամիջոցների լաբորատորիան կահավորված էր օդափոխության և ոռոգման համակարգերով
09:25
21 Մարտի 2024
Ազատաշեն գյուղում 100 ճուտ է սատկել հրդեհի հետևանքով
Հրդեհի հետևանքով 100 ճուտ է սատկել
21:15
20 Մարտի 2024
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը (ՎԻԴԵՈ)
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը․ ՎԻԴԵՈ
14:39
20 Մարտի 2024
Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին քարաթափում է․ այն երկկողմանի փակ է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին  քարաթափում է․ այն երկկողմանի փակ է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:06
20 Մարտի 2024
Սևանի լողափը շահագործվել է՝ առանց անվտանգության ապահովման, ինչի հետևանքով 63-ամյա անձը ջրահեղձ է եղել․ առաջադրվել է մեղադրանք
Սևանի լողափը շահագործվել է՝ առանց անվտանգության ապահովման, ինչի հետևանքով 63-ամյա անձը ջրահեղձ է եղել․ առաջադրվել է մեղադրանք
12:56
20 Մարտի 2024
Կալանավորի մոտ եկած քաղաքացու ներքնաշորից թմրանյութ են հայտնաբերել
Ներքնաշորի միջից թմրանյութ են հայտնաբերել
10:31
20 Մարտի 2024
Մեկ օրում 2 ավտովթարից 7 մարդ է մահացել․ այդ թվում՝ 35–ամյա կինն ու նրա 11–ամյա որդին (ՖՈՏՈ)
Հայաստանում մեկ օրում տեղի է ունեցել 2 ողբերգական ավտովթար, որոնք 7 մարդու կյանք են խլել․ ՖՈՏՈ
21:15
19 Մարտի 2024
Իրանից Հայաստան տեղափոխվող ցեմենտով բեռնված 7 բեռնատարում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ (ՎԻԴԵՈ)
Իրանից Հայաստան տեղափոխվող ցեմենտով բեռնված 7 բեռնատարում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ․ ՎԻԴԵՈ
16:04
19 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ 3 մարդ մահացել է
Ավտովթարի հետևանքով երեք մարդ մահացել է