+14
Եղանակը Երևանում
Հայ

Արտակարգ միջադեպ «Շերեմետևոյում». Մոսկվա–Երևան չվերթից առաջ օդանավասանդուղքը բախվել է օդանավին

13:57
25 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տեղի է ունեցել միջադեպ, երբ Մոսկվա–Երևան օդանավը պատրաստվում էր թռիչքի։ Ինքնաշարժ օդանավասանդուղքը բախվել է ինքնաթիռին և վնասել կողքի հատվածը, ՌԲԿ–ին հաղորդել են Nordwind ավիաընկերությունից։

«Օդանավի սպասարկման ժամանակ օդանավասանդուղքը վնասել է Boeing 737–ի կողքի հատվածը, ինչի հետևանքով Մոսկվա–Երևան չվերթի ուղևորները կմեկնեն Երևան ռեզերվային ինքնաթիռով։ Ուշացումը կտևի մոտավորապես 30 րոպե», – ՌԲԿ–ին տեղեկացրել են Nordwind ավիաընկերության մամուլի ծառայությունից։

Միջադեպի մասին տեղեկատվությունը հաստատել է նաև «112» telegram ալիքը։

Վերջին շաբաթվա ընթացքում սա Nordwind ավիաընկերության Մոսկվա–Երևան չվերթի հետ տեղի ունեցող արդեն երկրորդ միջադեպն է։ Հուլիսի 19–ին ուղևորներին շտապ տարհանել էին փչովի օդանավասանդուղքներով ինքնաթիռում ծխի առաջացման մասին ազդանշանի պատճառով։ Boeing 737 օդանավը պետք է մեկներ տեղական ժամանակով ժամը 00։45–ին։ Օդանավում կար 187 մարդ, այդ թվում` անձնակազմի անդամները։ Երբ օդանավը պատրաստվում էր օդ բարձրանալ, սրահում սկսել է տարածվել ծխի հոտ, ինչի հետևանքով թռիչքն ընդհատվել է։ Փչովի օդանավասանդուղքներով տարհանման ժամանակ 5 ուղևոր վնասվածք է ստացել, որոնցից երկուսը հոսպիտալացվել են։

Միջադեպը ստուգվում է ՌԴ քննչական կոմիտեի և դատախազության կողմից։ Նախնական վարկածով, միջադեպի պատճառը հիդրավլիկ հեղուկի և յուղի գոլորշու ներթափանցումն է օդափոխման համակարգ։ Օդանավում բռնկում չի եղել։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:49
22 Սեպտեմբերի 2019
Լոռու մարզում 32–ամյա վարորդը Volkswagen–ով բախվել է ԶԻԼ–ի կցորդիչին. նա հոսպիտալացվել է
Լոռու մարզում 32–ամյա վարորդը Volkswagen–ով բախվել է ԶԻԼ–ի կցորդիչին. նա հոսպիտալացվել է։
20:40
20 Սեպտեմբերի 2019
1 զոհ, 4 վիրավոր. Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել (ՎԻԴԵՈ)
1 զոհ, 4 վիրավոր. Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել:
16:45
20 Սեպտեմբերի 2019
Մանրամասներ՝ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպից. փոխգնդապետի վիճակը ծայրահեղ ծանր է
Մանրամասներ՝ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպից. փոխգնդապետի վիճակը ծայրահեղ ծանր է:
00:54
20 Սեպտեմբերի 2019
Երկրաշարժ է գրանցվել Շիրակի մարզում
Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել։
21:18
19 Սեպտեմբերի 2019
Սպանության փորձ Վանաձորում. 27–ամյա երիտասարդի գլխին կրակել են որսորդական հրացանից
Սեպտեմբերի 19-ին գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։

13:46
19 Սեպտեմբերի 2019
Կրակոցներ Վանաձորում. մեկ մարդ հոսպիտալացվել է
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Վանաձորի շուկաներից մեկի մոտ:
12:10
19 Սեպտեմբերի 2019
Գյումրիում Mercedes Vito–ն բախվել է բետոնե պատնեշին. վարորդը հոսպիտալացվել է
Գյումրիում Mercedes Vito–ն բախվել է բետոնե պատնեշին. վարորդը հոսպիտալացվել է:
21:04
18 Սեպտեմբերի 2019
5–ամյա երեխան մահացել է վիրահատության ընթացքում. բժիշկները նշում են պատճառը
Հնգամյա երեխա է հոսպիտալացվել Գորիսի բժշկական կենտրոն սեպտեմբերի 14–ին։
11:48
18 Սեպտեմբերի 2019
Կրակոցներ և սպանության փորձ Արմավիրի մարզում. կա 3 տուժած, հարուցվել է քրգործ
Կրակոցներ և սպանության փորձ Արմավիրի մարզում. կա 3 տուժած, հարուցվել է քրեական գործ։
10:45
18 Սեպտեմբերի 2019
Երևանում Niva–ի 25–ամյա վարորդը բախվել է հայտնի երգչի Range Rover–ին (ՖՈՏՈ)
Երևանում Niva–ի 25–ամյա վարորդը բախվել է հայտնի երգչի Range Rover–ին։
21:15
17 Սեպտեմբերի 2019
Աբովյանում բախվել են Hyundai–ն ու ՎԱԶ–2104–ը. վարորդներից մեկն արգելափակվել է մեքենայում (ՖՈՏՈ)
Աբովյանում բախվել են Hyundai–ն ու ՎԱԶ–2104–ը. վարորդներից մեկն արգելափակվել է մեքենայում, վիճակը ծանր է։
18:32
17 Սեպտեմբերի 2019
20–ամյա երիտասարդին պահել են անազատության մեջ պարտքը չվճարելու պատճառով (ՎԻԴԵՈ)
Զանգահարել են մորը և հայտնել, որ գումարի դիմաց որդուդ պահում են անազատության մեջ։