527.39
7.13
475.9
+30
Եղանակը Երևանում
Հայ

Արսեն Թորոսյանը տեղեկություններ է հաղորդում Արարատի մարզում գրանցված սարսափելի ՃՏՊ–ի տուժածների վիճակից (ՎԻԴԵՈ)

23:04
06 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թարմ տվյալներ է հաղորդում այսօր Արարատի մարզում գրանցված սարսափելի ՃՏՊ–ի տուժածների վիճակից։ 

Այսօր ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota, ՎԱԶ 2106 մակնիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են 6 մոխրացած դի։ Փաստի առթիվ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): 

Թորոսյանը, մասնավորապես, նշել է, որ թարմացված տվյալներով` 12 վիրավոր է եղել, որոնցից 4–ն արդեն բուժօգնություն է ստացել «Արարատ» ԲԿ–ում և գնացել են տուն, մնացել է ևս 2 հիվանդ «Արարատ» ԲԿ–ում`մեկ երեխա և 42–ամյա տղամարդ, որոնց վիճակը միջին ծանրության է։

«Եվս մեկ հիվանդ գտնվում է «Էրեբունի» ԲԿ–ի նյարդավիրաբուժական բաժանմունքում, մեկ երեխա գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում, եթե չեմ սխալվում ձեռքի կոտրվածքով, 4 պացիենտ գտնվում է Այրվածքաբանության կենտրոնում, որից մեկը շուտով կտեղափոխվի «Արմենիա» բժշկական կենտրոն, որովհետև բուն այրվածքային խնդիրն այդքան ծանր չէ, որքան մյուս խնդիրները` ունի խրոնիկ խնդիրներ, կոտրվածքներ», – նշել է առողջապահությա նախարարը։

Նրա խոսքով, մնում է 3 վիրավոր, որից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Մյուս երկուսից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
20 Օգոստոսի 2019
Խոշոր հրդեհ` Արայի լեռան ստորոտում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհ է արձանագրվել:
14:38
19 Օգոստոսի 2019
Արմավիրում 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
13:06
19 Օգոստոսի 2019
Լոռիում 20-ամյա քաղաքացին սպանել է տղամարդու, այնուհետև հրկիզել դիակը
Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու:
12:33
19 Օգոստոսի 2019
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով ՀՀ քաղաքացի է մահացել
ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ և 8 տուժած:
20:00
18 Օգոստոսի 2019
3-ամյա աղջիկն ընկել է պատուհանից. նրա մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, վիճակը կայուն ծանր է (ՖՈՏՈ)
Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից:
17:49
18 Օգոստոսի 2019
Լոռու մարզում տուն է այրվել. խոհանոցի հատակին հայտնաբերվել 46-ամյա տղամարդու դի
Նախօրեին՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Պուշկինո գյուղում:
13:02
18 Օգոստոսի 2019
Վեդի-Լանջառ ավտոճանապարհին մեքենան ընկել է ջրատարի մեջ. երկու մարդ հոսպիտալացվել է
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
14:05
17 Օգոստոսի 2019
Երևանում կինն ավտոմեքենայում կտրել է երակները
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Երևանի կենտրոնում:
18:16
16 Օգոստոսի 2019
Մայրը շփոթել է դեղը. 2-ամյա երեխան թունավորվել է նեյրոլեպտիկից
Արտակարգ դեպք է պատահել Արցախում նախօրեին։
13:39
16 Օգոստոսի 2019
Երևանի շուկաներից մեկում հրդեհ է բռնկվել
Ուրբաթ` օգոստոսի 16-ին, հրդեհ է բռնկվել Երևանի վարչական շրջաններից մեկի շուկայում: