526.4
7.25
475.99
+29
Եղանակը Երևանում
Հայ

Արի ամուսնանանք. կինը համացանցով չարաշահել է օտարերկրացու վստահությունն ու նրանից ստացել 7000 դոլար (ՎԻԴԵՈ)

11:48
29 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկաններն առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք են բացահայտել, տուժողն օտարերկրացի է։  

ՀՀ ոստիկանության հաղորդմամբ, օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչություն դիմած տղամարդը, որը օտարերկրյա քաղաքացի է, հայտնել է, որ համացանցով ծանոթացել է մի կնոջ հետ։ Վերջինս հայտնել է, որ բնակվում է Հայաստանում։ Որոշակի վստահություն ձեռք բերելուց հետո կինը տղամարդուն հայտնել է, որ ցանկանում է մանկական հագուստի արտադրություն և խանութ հիմնել, ինչի համար իրեն անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն։
Նրանք միաժամանակ քննարկել են նաև իրենց ամուսնության հարցը, ինչից հետո հիմնվելիք արտադրությունը պետք է միասին տնօրինեին։ Այս կերպ կինը չարաշահել է տղամարդու վստահությունը և նրանից ստացել շուրջ 7000 դոլար։ Տղամարդը փողը փոխանցել է բանկային փոխանցման համակարգով։ Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումենրի արդյունքում ոստիկանության ծառայողները պարզել են, որ տղամարդու հետ կապ հաստատած կնոջ խնդրանքով գումարը ստացել է իր մտերմուհին։ Պարզվել է նաև, որ տղամարդու հետ կապ հաստատած կինը Հայաստանում չի բնակվում։ Նրա մտերմուհին փողը ստանալուց հետո մի մասը վերցրել է իրեն, իսկ մնացածը փոխանցել է տղամարդու հետ կապ հաստատած կնոջը։

«Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկում են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ տղամարդու վստահությունը չարաշահած և խարդախությամբ առանձապես խոշոր չափերի գումար հափշտակած կնոջ ինքնությունը պարզելու և միջազգային իրավապահ համագործակցության շնորհիվ նրան հայտնաբերելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:35
23 Օգոստոսի 2019
Տավուշում ավտոմեքենա է կողաշրջվել. ոչ մի զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել. ՀՀ ՊՆ
Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել
21:07
22 Օգոստոսի 2019
«Ինչ լինում է` երկաթին լինի». Opel–ն ամբողջությամբ այրվել է
Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակչի ավտոմեքենայում։
11:37
22 Օգոստոսի 2019
Երկրաշարժ Արցախում. ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնքւմ կազմել է 5 բալ
Արցախի Հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել:
12:40
21 Օգոստոսի 2019
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մոխրացած դի (ՖՈՏՈ)
Նախօրեին՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
20:09
20 Օգոստոսի 2019
Խոշոր հրդեհ` Արայի լեռան ստորոտում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհ է արձանագրվել:
14:38
19 Օգոստոսի 2019
Արմավիրում 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
13:06
19 Օգոստոսի 2019
Լոռիում 20-ամյա քաղաքացին սպանել է տղամարդու, այնուհետև հրկիզել դիակը
Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու:
12:33
19 Օգոստոսի 2019
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով ՀՀ քաղաքացի է մահացել
ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ և 8 տուժած: