ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Արարատի մարզի Այգեզարդ գյուղում Opel–ի մեջ օձ էր մտել։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, մայիսի 3-ին ժամը 15:44-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի Մեսրոպ Մաշտոցի փողոցի թիվ 6 հասցեում կայանած ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–