ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Որպես անհետ կորած որոնվում է 87–ամյա Օլինկա Հովհաննիսյանը։
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Եղեգնուտ գյուղի բնակիչ Օլինկա Հովհաննիսյանը։
«87–ամյա Հովհաննիսյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գուգարքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1–02, 010 59–06–99 հեռախոսահամարներով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–